Ծառուկյանն ասաց, թե ում է հաշվետու /վիդեո/
ԲՀԿ հանրահավաքին ելույթ ունենալով` կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորպես ասաց, որ ինքը օդի մեջ կրակողներից չէ եւ արդեն պիտի համոզված լինեն բոլորը, որ խոսքը գործ է:
“Ավելի քիչ եմ խոսում, բայց շատ բան ենք անում”,-ասաց: Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին այս մեկ ամսում քարոզարշավը նորմալ իրականացնելու, սադրանքներին չենթարկվելու համար: Ըստ Ծառուկյանի ինքը բարոյապես ոչ մեկի նկատմամբ պատասխանատվություն չունի: “Ես պատասխանատու եմ միայն ձեր առաջ, ժողովուրդ: Եվ դուք դրանում շատ անգամ համոզվել եք”,-հայատարարեց Ծառուկյանը` կոչ անելով մայիսի 5-ին ընտրել ԲՀԿ-ին:
ԲՀԿ-ի ընտրվելու դեպքում, ըստ Ծառուկյանի, “կունենանք լավ ու բարեկեցիկ երկիր”: Ծառուկյանը նաեւ Ազատության հրապարակում գտնվողներին մայիսի 14-ին հրավիրեց Աբովյան` մասնակցելու իր ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու բացմանը:
ԲՀԿ առաջնորդի խոսքից հետո հանրահավաքն ավարտվեց եւ կուսակցության առաջնորդի հետ հավաքվածները երթով շարժվեցին “Հանրապետության” հրապարակ:
Ի դեպ Ծառուկյանն ասաց, որ եթե ԲՀԿ-ի քաղաքապետը ընտրվի, ապա քաղաքացու դիմումներին պատասխանելու է մեկ օրում: Ծառուկյանի հերթական խոստումները տեսանյութում: