07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2013

Միգուցե դա է ճիշտ ճանապարհը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը իրենց ծրագրերում ճիշտ չեն գնահատաում քաղաքի կառավարչի դերը: “Քաղաքը տնտեսական կողմից շատ ավելի կարևոր նշանակություն ունի, և ծրագրերում այդ մասը կաղում է: Հանրապետության բնակչության կեսը, տնտեսության հիսուն տոկոսը գտնվում է Երևանում, և միայն ասֆալտապատումը, միայն կոյուղին չէ”: Խոսելով աշխատատեղերի խնդրի մասին` Գ […]

Աշխատանքի տոնին` կարեւոր փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում /վիդեո/

Աշխատանքային տոնի նախօրեին Ազգային ժողովը ընդունեց  “Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը։ “Գործատուն այլեւս չի կարող կամայական կերպով արձակուրդից վերադարձած աշխատողին ազատել զբաղեցրած պաշոտնից: Դա միայն կլինի այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը լուծարվում է”,-ասաց Ազգային ժողովի պատգամավոր, օրինագծի համահեղինակ  Կարինե Աճեմյանը: Սա պատգամավորի խոսքով` երաշխիք է աշխատողի համար: Ի դեպ, փոփոխությունը տարածվում է […]

Գոլերը չփրկեցին արքայական ակումբին

Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին զույգը երեկ որոշվեց:  Հանդիպեցին ”Ռեալ Մադրիդն” ու գերամանական ”Բորուսիան”: Չնայած արքայական ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց ”Բորուսիայի” դարպասը, սակայն հաջորդ փուլ անցավ ”Բորուսիան”: Ակումբների առաջին հանդիպումն ավարտվել էր 4:1 հաշվով` օգուտ գերմանացիների: Այսօր կհանդիպեն ”Բարսելանան” ու ”Բավարիան”:

Կյանքն ուրախ, ապրուստը` ձրի … փուչիկներով, թե առանց /վիդեո/

Առավոտյան նստեցի տաքսի ու վարորդին շնորհավորեցի Աշխատանքի տոնի կապակացությամբ: “Տո, ինչ աշխատանք, բա սա գործ ա, որ տոն էլ լինի”,-ասաց վարորդը: Զգացի տրամադրություն չունի եւ չշարունակեցի թեման: Սակայն  քաղաքի կենտրոն հասնելով` ինքը սկսեց խոսել : “Ասում ես մայիսի 1: Դատարկություն է փողոցներում: Բա նախկինում էսպե՞ս էր մայովկան: Փուչիկներ, դրոշներ, տեղ ու դադար չկար փողեցներում”,-ասաց Հրաչն […]

Բոստոնյան ահաբեկիչների մորեղբայրը ներողություն է խնդրել հայերից

Ապրիլի 30-ին Ռուսլան Ծառնին` Բոստոնում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներ Ջոհար եւ Թամիրլան Ցարնաեւների մորեղբայրը, կապվել է “Mirror-Spectator”-ի հետ` հայկական համայնքից ներողություն խնդրելու` Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուների մասին քննարկումներում հայերին հիշատակելու համար: “Հայաստանը հզոր մշակույթ ունի, հայերը չէին կարող նման բան անել: Երանի ես նման բան ասած չլինեի”,-նշել է Ծառնին` եւս մեկ անգամ ներողություն խնդրելով` […]

Ռուս նոտարները օրինակ են վերցրել հայ նոտարներից

Օրերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Սամարայի մարզում: Այտեղ հետեւելով հայ նոտարների օրինակին՝ տնկվել է Նոտարական ծառուղի: Ծառատունկին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը: Պարոն Ասլանյանը պատմեց, որ ՌԴ Սամարայի մարզում մասնակցել է ոչ միայն ծառատունկին, այլեւ Սամարայի մարզային նոտարական պալատի 20-ամյա գործունեությանը նվիրված միջոցառումներին: Դեռ անցյալ տարի աշնանը Հայաստանի նոտարական […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սեւ “PR” են անում. արձանագրել են դիտորդները

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող “Ընտրական համակարգեր կենտրոն” հասարակական կազմակերպությունը առայժմ էական խախտումներ չի արձանագրել:  “Բոլոր թեկնածուների համար ապահովվել են քարոզարշավի հավասար պայմաններ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կուսակցությունները զբաղված են իշխանության սեւ “PR”-ով, նրանք այդպես փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց կողմը: Կան ասեկոսեներ, որ խնդիրներ են եղել քարոզարշավի ժամանակ, բայց դրանք […]

ՀՀԿ-ն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն

Ոչ թե հայտարարությամբ է ուժը դառնում իշխանություն կամ ընդդիմություն, այլ իր գործելաոճով: ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է “այլընտրանք”, և ընդդիմադիր լինելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ նրանք պետք է հայտարարեն այդ մասին: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: “Միայն իր աշխատանքով կարող ենք  ասել` ուժը ընդդիմություն է, թե իշխանություն: […]

Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ: ”Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները: Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված