ՀՀԿ-ն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն

Ոչ թե հայտարարությամբ է ուժը դառնում իշխանություն կամ ընդդիմություն, այլ իր գործելաոճով: ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է “այլընտրանք”, և ընդդիմադիր լինելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ նրանք պետք է հայտարարեն այդ մասին:
Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
“Միայն իր աշխատանքով կարող ենք ասել` ուժը ընդդիմություն է, թե իշխանություն: Հայտարարությունը դեռ բավարար չէ: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ նման հայտարարություն գոյություն չունի”:
Անդրադառնալով ավագանու ընտրությոններին` ԱԺ պատգամավորն ասաց, որ ” Բարև Երևանը” դա վերկուսակցական դաշինք է, քանի որ այնտեղ ներգրավված են ոչ միայն քաղաքական ուժերից ավագանու թեկնածուներ, այլև բազմաթիվ երևանցիներ, ովքեր իրենց ավանդը ունեն:
“Բարև Երևանը” գնում է դեպի հաղթանակ և կապացուցի, որ ունի իր դերակատարությունը քաղաքական կյանքում, որը լինելու է միայն դրական համատեքստում: Իրենց միակ մրցակիցը ՀՀԿ-ն է:
“Մենք պայքարելու ենք մարդկանց հետ, ովքեր, օրինակ` պատկերացրեք բազկի մրցույթ, և մրցակիցը դոպինգ է օգտագործել, իսկ տվյալ դեպքում ՀՀԿ-ն, չարաշահելով վարչական ռեսուրսները, իրենց դիտարկում են որպես դոպինգ օգտագործած ուժ, որին պետք է մրցակցությունից դուրս մղես: Այս կուսակցությունը տարիներ շարունակ զբաղվել է մեր պետության հիմքերը սասանելով: Այն շատ շուտով պետք է դառնա փոքրամասնություն”: