07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2013

Նոր հյուրանոց Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երեւանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երեւանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երեւան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաեւ հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։ Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկա […]

Ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Տարոնի մոտեցումը նույնն է. եզդիները մեկ մարդու պես /վիդեո/

Ապրիլի 30-ին` ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճը բազմամարդ էր: Երեւանում ապրող եզդիներն էին հավաքվել եւ իրենց աջակցությունն էին հայտնում Տարոն Մարգարյանին: Բացելով հանդիպումը`Երեւանի ավագանու ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունները միշտ ազգային փոքրամասնությունների ծրագրերին աջակցել են, եւ շնորհակալություն հայտնեց եզդիներին` իրենց համախմբվածության, ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու համար: Երեւանի ավագանու անդամների ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում է […]

Հաղթենք մայրաքաղաքում այնպես,ինչպես հաղթեցինք հայրաքաղաքում

” Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի հավակնորդ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա հանրահավաքին իր ելույթը տարավ կառավարման համակարգի փոփոխությունը Երևանից սկսելու ուղղությամբ: Արմեն Մարտիրոսյանի տեսակետով, որքան էլ վերջին տարիներին փոխվեցին քաղաքապետարանի աշխատողները,համակարգը մնաց նույնը և “Բարև Երևանը գալու է որ հենց այդ համակարգը փոխի”: “Երևան քաղաքում, դուք ընտրելու եք առաջին հերթին ավագանի, Երևան քաղաքում որոշումը կայացնում է ավագանին […]

Թուրքիայում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհեր

Թուրքական Կայսերի նահանգում ավտոբուս է ընկել Չամլիջա լիճը: Ողբերգության արդյունքում 5 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն տեղի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին:  Ներկայումս դեպքի վայրում են գտնվում “շտապ օգնության” եւ հրշեջ մեքենաները: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:

Մայիսի 5-ից Անդրանիկի որդի Տարոնը քաղաքապետ չի լինելու /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկած “Բարև Երևան” դաշինքի հանրահավաքիը սակավամարդ է: “Ժառնգությունը”  որոշեց նախ և առաջ աշխատավորների օրվա` մայիսի 1-ի  առթիվ շնորհավորել ներկաներին: Հանրահավաքը բացեց երգիչ Արթուր Իսպիրյանը, որը փորձեց արդարացնել հանրահավաքի սակավամարդ լինելու հանգամանքը, նշելով որ այսօր  մայիսի 1-ն է, և մարդիկ հավանաբար գնացել են բնության գրկում վայելելու և նշելու աշխատավորի օրը: “Բարև Երևանի” համակիր Արթուր […]

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը պսիխոզով է տառապում

Հոլիվուդյան դերասանուհի եւ գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսը տառապում է երկբեւեռ աֆեկտային պսիխոզից, որը մասնագետներն այժմ անվանում են մանյակային-դեպրեսիվ պսիխոզ: Այն արտահայտվում է անհանգստությամբ, դեպրեսիվությամբ, հուզմունքով: Հոգեկան այս շեղման զարգացումը հոգեբույժները նկատել են Վիսենթ Վան Գոգի նկարներում, իսկ մեր ժամանակակից մարդկանցից այս աշխտանիշով տառապել են Ռասել Բրենդը, Մել Գիբսոնը, Սթիվեն Ֆրայը, էմինեմը, Վիվիեն Լին, Վիրջինիա Վուլֆը, Ժան-Կլոդ […]

Տարոն Մարգարյանը ընտանիքի հետ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ եւ երեխաների հետ մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր: Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին […]

“Առանց Նիկոլի ՀԱԿԿ-ն կեղծ է ու շրիշակից ցածր”. պատգամավորը` ՀԱԿԿ-ԲՀԿ-ին

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է իր հայտարարությանը ԲՀԿ-ի արձագանքներին:  “Եթե մարդիկ շատ ծանր են տանում ԱԺ ամբիոնից հնչած ելույթները, ուրեմն դրանք դիպել են հենց նշանակետին։ Երեկվա իմ անդրադարձը կեղծ քաղաքական ապրանքանիշերին ապացույցն էր այն բանի, որ որոշ մարդկանց ցավեցրել է ասված ճշմարտությունը։ ԲՀԿ-ն տեղում չկողմնորոշվեց, հավանաբար մեկ օր էր անհրաժեշտ Ուրիխանյանին […]

“”Ժառանգության” պռավալը”. ԲՀԿ-ն հերքում է ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը

”Եթե ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը կամ կուսակացության ցուցակի որևէ ներկայացուցիչ հայտարարություններ է անում առանց փաստերի` օդի մեջ խոսելով, ամեն մարդ կարող է օդի մեջ հայտարարություններ անել: Ցավում եմ, որ նա անլուրջ մարդ դուրս եկավ, որ հայտարարում է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում”,-այսօր ասուլիսում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ”Ժառագությունը” մեղադրում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված