31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաղթենք մայրաքաղաքում այնպես,ինչպես հաղթեցինք հայրաքաղաքում

” Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի հավակնորդ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա հանրահավաքին իր ելույթը տարավ կառավարման համակարգի փոփոխությունը Երևանից սկսելու ուղղությամբ:

Արմեն Մարտիրոսյանի տեսակետով, որքան էլ վերջին տարիներին փոխվեցին քաղաքապետարանի աշխատողները,համակարգը մնաց նույնը և “Բարև Երևանը գալու է որ հենց այդ համակարգը փոխի”:

“Երևան քաղաքում, դուք ընտրելու եք առաջին հերթին ավագանի, Երևան քաղաքում որոշումը կայացնում է ավագանին և ոչ թե քաղաքապետը: Ապագայում Երևան քաղաքի քաղաքապետը “Բարև Երևան” ավագանու որոշումներն է իրականացնելու և ոչ թե իրենը և չի սպասարկելու որևէ բիզնես”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը խոստացավ արմատապես բարելավվել ճանապարհների որակը:

“Ոչ թե ինչպես հիմա 1 շաբաթ հետո կամ փոս է առաջանալու կամ ալիք է լինելու”:

Անդրադառնալով Երևանում փոխադրման համակարգին քաղաքապետի թեկնածուն ասաց.

“Թեքված միկրոավտոբուսներով փոխադրում չի լինելու: Այս խնդիրը լուծվելու է միանշանակ.” Խնդիրները շատ են, բայց , եթե մենք բիզնես հետաքրքրություն չունենանք ու ձեր շահը սպասրկենք՝ երեւանում մեծ գումարենր են կուտակվելու եւ առաջանալու: Սրա արդյունքում մենք առաջին հերթին Երեւանում մետրոյի նոր կանգառ ենք կառուցելու, ճանապարհների որակն արմատապես բարելավելու ենք”:

“Մեր մայրաքաղաքը հաղթելու է ինչպես փետրվարի 18-ին 77 տոկոսով հաղթեց մեր հայարքաղաքը Գյումրին”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ