06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Նոր հյուրանոց Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երեւանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երեւանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երեւան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գազթօջախներից, այլ նաեւ հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։

Իմպերիալ Պալաս հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերը հիմնականում միջին եւ բարձր դասակարգման հյուրանոցների պահանջարկ են ձեւավորել, ինչի լրացմանն էլ միտված է ծառայելու նորաբաց հյուրանոցը։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ