Մայիսի 5-ից Անդրանիկի որդի Տարոնը քաղաքապետ չի լինելու /վիդեո/
Քիչ առաջ մեկնարկած “Բարև Երևան” դաշինքի հանրահավաքիը սակավամարդ է: “Ժառնգությունը” որոշեց նախ և առաջ աշխատավորների օրվա` մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ներկաներին:
Հանրահավաքը բացեց երգիչ Արթուր Իսպիրյանը, որը փորձեց արդարացնել հանրահավաքի սակավամարդ լինելու հանգամանքը, նշելով որ այսօր մայիսի 1-ն է, և մարդիկ հավանաբար գնացել են բնության գրկում վայելելու և նշելու աշխատավորի օրը:
“Բարև Երևանի” համակիր Արթուր Իսպիրյանը կոչ արեց մայիսի 5-ին ձայն տալ այս դաշինքին և իր երգը նվիրեց հաղթական օրվան:
“Բարև Երևան” այսպես սկսեց իր այսօրվա ելույթը “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ ինքը այսօր սովորականից երկար է խոսելու, քանի որ այսօրվանից սկսվում է մայիսը և ինքը պետք է խոսի նաև մայիսյան հաղթանակների մասին:
“ Ինձ մի փոքր նախատող ու կծող լրագրողներ ողջույն”,-ԶԼՄ ներկայացուցիչներին իր խոսքը հղեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ” Պայքարը մեկն է եւ այն ընթացքի մեջ է: Հարգանք բոլոր մեր մրցակիցներին: Եթե հայ ժողովուրդը ուզում է կուսակցակռիվ՝ թող ում ուզում է տա իր ձայնը”:
Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ պայքարը իրեն տրված ձայների տերերին պատասխան տալու մեջ է:
“Մայիսի 5-ից հետո ունենալու ենք Երևանում Երևանից սկսող մի վիճակ` թող լրագրողները գրեն, խմբագիրները խմբագրեն, քաղտեխնոլոգները վերլուծեն, ոնց որ փետրվարի 18-ից առաջ ծաղրեցին ու չհավատացին մեզ”:
Դիմելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին, անգամ ՀՀԿ-ին Րաֆֆի հովհաննիսյանը նշեց.” Ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում: Դուք բոլորդ՝ Դաշնակցություն, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ՝ եթե ուզում եք կեղծիքից դուրս գալ, ՕԵԿ, “Առաքելություն” եւ Երեւանի բնակիչ մայիսի 5-ից հետո ունեք նոր վիճակ եւ այդ նոր վիճակն առանց “Բարեւ Երեւան” դաշինքի չի լուծվելու”:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց նաև կենդանաբանական այգու վերաբացումը և իր հաղթանակի տոնը, քանի որ մեկ տարի առաջ ինքը Հարութ Փամբուկչյանի և մյուս արվեստագետների հետ երգել է “Սարերի քամին” :
“Ձեր ընտրաթերթիկում համար 3-ը հաղթանակ է տանելու: Մայիսի 5-ից Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու քաղաքապետ”,- համոզված է “Ժառանգության” առաջնորդը: