Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը պսիխոզով է տառապում
Հոլիվուդյան դերասանուհի եւ գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսը տառապում է երկբեւեռ աֆեկտային պսիխոզից, որը մասնագետներն այժմ անվանում են մանյակային-դեպրեսիվ պսիխոզ: Այն արտահայտվում է անհանգստությամբ, դեպրեսիվությամբ, հուզմունքով:
Հոգեկան այս շեղման զարգացումը հոգեբույժները նկատել են Վիսենթ Վան Գոգի նկարներում, իսկ մեր ժամանակակից մարդկանցից այս աշխտանիշով տառապել են Ռասել Բրենդը, Մել Գիբսոնը, Սթիվեն Ֆրայը, էմինեմը, Վիվիեն Լին, Վիրջինիա Վուլֆը, Ժան-Կլոդ Վան Դամը, Քերի Ֆիշերը:
Նման աշխտանիշեր են նկատվել նաեւ Կուրտ Քոբեյնի, Էդգար Պոյի, Ջեք Լոնդոնի, Էռնեստ Հեմինգուեյի մոտ:
Այժմ տառապյալների շարքերն է համալրել նաեւ Քեթրին Զետա-Ջոնսը, ում մոտ հիվանդությունը զարգացել է ամուսնու` Մայքլ Դուգլասի` կոկորդի քաղցկեղի դեմ պայքարելու ֆոնի վրա: Դերասանը հաջողությամբ հաղթահրեց իր հիվանդությունը, իսկ ահա նրա կինն ստիպված է բուժման կուրս անցնել: