06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Բոստոնյան ահաբեկիչների մորեղբայրը ներողություն է խնդրել հայերից

Ապրիլի 30-ին Ռուսլան Ծառնին` Բոստոնում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչներ Ջոհար եւ Թամիրլան Ցարնաեւների մորեղբայրը, կապվել է “Mirror-Spectator”-ի հետ` հայկական համայնքից ներողություն խնդրելու` Բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուների մասին քննարկումներում հայերին հիշատակելու համար:

“Հայաստանը հզոր մշակույթ ունի, հայերը չէին կարող նման բան անել: Երանի ես նման բան ասած չլինեի”,-նշել է Ծառնին` եւս մեկ անգամ ներողություն խնդրելով` հայ համայնքին “այդ չար իրադարձության” հետ կապելու համար:

Ծառնին այս ամենն ասել է հեռախոսով եւ շատ կարճ է խոսել: Նա նշել է, որ չի կարող պատասխանել հավելյալ հարցերի: Հեռախոսային համարի որոնման արդյունքում պարզվել է, որ զանգը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից է եղել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ