Միգուցե դա է ճիշտ ճանապարհը
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը իրենց ծրագրերում ճիշտ չեն գնահատաում քաղաքի կառավարչի դերը:
“Քաղաքը տնտեսական կողմից շատ ավելի կարևոր նշանակություն ունի, և ծրագրերում այդ մասը կաղում է: Հանրապետության բնակչության կեսը, տնտեսության հիսուն տոկոսը գտնվում է Երևանում, և միայն ասֆալտապատումը, միայն կոյուղին չէ”:
Խոսելով աշխատատեղերի խնդրի մասին` Գ Մակարյանը հարցի լուծման համար որպես լծակ նշեց քաղաքացիական հասարակության ակտիվությոնը, որն արդեն տեսանելի է, էվոլյուցիոն ճանապարհը`փոխվում են սերունդները, փոխվում են պաշտոնյաները, գալիս են ավելի կրթված մարդիկ: Երրորդը “ֆորս մաժորն” է` հարևան երկրների օրինակով: Որպես չորրորդ հարց նա նշեց հանրության մոտ որոշ դեպքերում “մազոխիստական” մոտեցումը. “Շատերը տառապում են իրենց խնդիրներից, սակայն չեն փորձում լուծել դրանք”:
Նրա խոսքով, մասնավոր բիզնեսը պետք է մոտեցնել կառավարությանը:
“Պիտի փաստերով ցույց տալ, որ կառավարության կողմից կատարվող ռեֆորմները տեղ են հասնում, սակայն այժմ որոշ դեպքերում դրանք արմատներին չեն հասնում, դա է խնդիրը: Կարծում եմ կառավարությունը կլսի դա, քանի որ իրենք էլ հասկանում են այս խնդիրը: Այս ընթացքում շատ ռեֆորմներ են կատարվել, սակայն շատ փոքր են արդյունքները:
Վարչապետի վերանշանակման մասով պարոն Մակարյանը նշեց, որ դա նշանակում է, որ կշարունկավի եղած տնտեսական քաղաքականության կուրսը:
“Նա կգնա ռեֆորմների ճանապարհով: Սերժ Սարգսյանն ունի մեծ փորձ պետական ապարատում և միգուցե դա է ճիշտ ճանապարհը”,-նկատեց բանախոսը :