20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սեւ “PR” են անում. արձանագրել են դիտորդները

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող “Ընտրական համակարգեր կենտրոն” հասարակական կազմակերպությունը առայժմ էական խախտումներ չի արձանագրել:

 “Բոլոր թեկնածուների համար ապահովվել են քարոզարշավի հավասար պայմաններ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կուսակցությունները զբաղված են իշխանության սեւ “PR”-ով, նրանք այդպես փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց կողմը:

Կան ասեկոսեներ, որ խնդիրներ են եղել քարոզարշավի ժամանակ, բայց դրանք դեռ պետք է պարզվեն, ընտրակաշառքի դեպքեր, վարչական խախտումներ եւ այլն”,-ասաց կազմակերպության նախագահ Վահրամ Վարդանյանը: Նրա խոսքով, հատկապես  սեւ “PR” են անում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

Կազմակերպության սոցհարցումներով  ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն` Տարոն Մարգարյանը, երկրորդը ԲՀԿ-ն է: Հարցված երեւանցիների 86,7 տոկոսը, ըստ հարցումների, համոզված է, որ Երեւանի քաղաքապետը պետք է զբաղվի քաղաքին առնչվող խնդիրներով, ոչ թե քաղաքականությամբ :

Մայիսի 5-ին կազմակերպության դիտորդներն ուշադրություն են դարձնելու հատկապես  Երեւանի թիվ 11 եւ 12 ընտրատարածքների ընտրատեղամասերին: Փորձը ցույց է տվել, որ ընտրախախտումներն հատկապես այստեղ են կատարվում:

Լրագրողների դիտարկմանը, թե իրենց գործընկերների վրա բռնություն գործադրելու դեպքերը արդյո՞ք խախտումներ չեն, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը դիտարկող ՀԿ-ի ղեկավարը նախ ասաց, որ իրենք ականատես չեն եղել, չեն արձանագրել եւ խորհուրդ տվեց նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ