07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2013

150 հազար դոլար`հայի փրկագնի համար. Ժամանակ

Փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր ավտոմեքենայից առեւանգված էր հայ երիտասարդ Գեւորգ Կարագուլյանը թերթի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Սիրիայում առեւանգվել, 20 օր գերի մնացել անհայտ վայրում ու ազատ արձակվել այն բանից հետո, երբ ծնողները վճարել են առեւանգողների պահանջած 50 հազար ԱՄՆ դոլար փրկագինը:  “Աշխատանքի վայր էի գնում, մեքենայով մեր առաջը կտրեցին, ասացին՝ […]

Ok, քանի՞ հատ “Ջիփ” պետք է առնեք. 168 ժամ

“Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ “Ջիփ” պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞` […]

Չինաստանում 46 մարդ է զոհվել հզոր երկրաշարժից /վիդեո/

Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժն առնվազն 46 մարդու կյանք է խլել, հաղորդում է “BBC”-ն: Ըստ վերջին տվյալների` տուժել է 400 մարդ: Աղետի գոտի փրակարարներ են ուղարկվել:  6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8.00-ին: Էպիկենտրոնը Լեշան քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ նահանգի մայրաքաղաքում:  Մարդիկ հավաքվել են իրենց տների շուրջը եւ սարսափով սպասում են, որ նոր ցնցումներ կլինեն:

Այս զորակոչը. ՉԻ

ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում հաստատեց 2013 թվականի գարնանային զորակոչ կազմակերպելու մասին որոշումը: Թերթը “ինչո՞վ է տարբերվելու հերթական զորակոչը նախորդներից, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ ՊՆ ղեկավարության կողմից խոսվում է զորակոչի գործընթացում տեղ գտած ստվերային երեւույթների ու բացթողումների մասին” հարցին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. “Այս զորակոչի շրջանակներում եւս մեծ […]

Հայկը չի զիջի Սյունիքի մարզպետին. 168 ժամ

Թերթի թղթակիցը թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Հայկ Գրիգորյանից փորձել է պարզել, արդյո՞ք զիջելու է մանդատը Սուրիկ Խաչատրյանին:  Հայկ Գրիգորյանը մասնավորապես առասպել է որակել դա եւ ասել, որ ինքը լրագրողներից էլսել նման խոսակցություն:  “- Եթե այդ հարցը դրվի… – Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, հասկանո՞ւմ եք: – Այսինքն` Դուք չե՞ք պատրաստվում զիջել մանդատը: – Մանդատն ինձ […]

Ինչո՞ւ ենք քիչ գազ սպառել. 168 ժամ

“ՀայՌուսգազարդ”  ընկերությունը նախօրեին մի հաղորդագրություն էր հրապարակել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ, սակայն իրականում լուրջ ահազանգ է պարունակում իր մեջ։ Այսպես, ըստ  “ՀայՌուսգազարդ”-ի հաղորդագրության՝  ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խ.մ: Մինչդեռ իրացման ծավալները նվազել են. նշված ժամանակահատվածում իրացվել է […]

Ի՞նչ է ասել Ծառուկյանը նախագահին. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝ “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եղել է նախագահականում ու հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում նախագահի հետ քննարկել է վարչապետի նշանակման հարցը։ Դժվար է ասել, թե ԲՀԿ-ի ղեկավարն ինչ է ասել “նախագահ ջանին”, կամ՝ հակառակը, բայց երեկ արդեն Ս. Սարգսյանը հրաման ստորագրեց վարչապետի նշանակման մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Ծառուկյանը, համոզված […]

“Օրենքով գողերն” ընդդեմ “մուսոռների”. Չորրորդ ինքնիշխանություն

Կենտրոնի ոստիկանության երկու օպերների դեմ ցուցմունք տվող Ռուբեն Հովսեփյանը` Ռուբենչիկը, այժմ գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ի 24 խցում:  Թերթի  տեղեկություններով` վերջինս իր կալանքը կրում է արտոնյալ պայմաններում: Նա հասցրել է ահագին նյարդայնացնել քրեակատարողակսւն հիմնարկի ղեկավարությանը, ինչպես նաեւ շանտաժի ենթարկել ՔԿՀ օպերլիազորների: Ավելին` Ռուբեն Հովսեփյանն իր ընկերական շրջապատում հայտարարել է, որ ինքը որեւէ խնդիր չունի եւ շուտով […]

Րաֆֆին դիմումները գրել է տվել. Հրապարակ

Ըստ թերթի,  “Ժառանգությունը”, դասեր քաղելով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հակաքայլեր է նախապատրաստում: “Բարեւ, Երեւան” դաշինքի ընտրական հանձնաժողովների անդամներին հրահանգել են, որ մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ գրեն ու նախապես հանձնեն գրասենյակ: Սրանով փորձում են կանխել ծախվելու դեպքերը եւ հնարավորություն ունենալ ցանկացած կասկածի դեպքում ներկայացնել այդ դիմումները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի