Հայկը չի զիջի Սյունիքի մարզպետին. 168 ժամ
Թերթի թղթակիցը թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր Հայկ Գրիգորյանից փորձել է պարզել, արդյո՞ք զիջելու է մանդատը Սուրիկ Խաչատրյանին: Հայկ Գրիգորյանը մասնավորապես առասպել է որակել դա եւ ասել, որ ինքը լրագրողներից էլսել նման խոսակցություն:
“- Եթե այդ հարցը դրվի…
– Ես դրան լուրջ չեմ վերաբերվում, հասկանո՞ւմ եք:
– Այսինքն` Դուք չե՞ք պատրաստվում զիջել մանդատը:
– Մանդատն ինձ տվել է ժողովուրդը, թիվ 37 ընտրատարածքի բնակչությունը: Եթե 37 ընտրատարածքի բնակչությունը որոշի, որ ես վատ եմ աշխատում, որ ես հավուր պատշաճի չեմ ներկայացնում իրենց հոգսերն ու խնդիրները համապատասխան մարմիններին, ես, բնականաբար, առանց ինչ-որ մեկի ասելու, առանց ինչ-որ մեկի պահանջի՝ ստիպված պետք է լինեմ հրաժարական տալ, բայց այս պահին իմ ընտրատարածքի բնակիչների հետ հանդիպելուց՝ առայժմ նման ցանկություն չկա:
– Այսինքն` մարզպետի ցանկությունը կամ պահանջը կարեւոր չի՞ լինի:
– Ինձ ո՞վ է լիազորել մանդատով` բնակչությունը:
– Սակայն Ձեզ սատարել է ՀՀԿ-ական մարզպետը:
– Սատարողը մեղմ ասած է: Ինձ սատարել է ամբողջ բնակչությունը: Քանի որ ես ՀՀԿ անդամ եմ, ինձ սատարել է նաեւ մարզպետը”,-գրել է թերթը: