07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ ենք քիչ գազ սպառել. 168 ժամ

“ՀայՌուսգազարդ”  ընկերությունը նախօրեին մի հաղորդագրություն էր հրապարակել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ, սակայն իրականում լուրջ ահազանգ է պարունակում իր մեջ։

Այսպես, ըստ  “ՀայՌուսգազարդ”-ի հաղորդագրության՝  ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խ.մ: Մինչդեռ իրացման ծավալները նվազել են. նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խ.մ, ինչը 1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Գազի սպառման 1%-անոց նվազումը՝ որպես այդպիսին, անհանգստության տեղիք չի տալիս։ Սակայն երբ դիտարկում ենք այդ նվազման մանրամասները՝ արդեն հարցեր են առաջ գալիս։

Պարզվում է՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտների կողմից գազի սպառման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են, համապատասխանաբար, 1,3%-ով եւ 55,9%-ով: 15,3%-ով ավելացել են նաեւ ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97.2 մլն խ.մ:

Մինչդեռ բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 13,6%-ով՝ կազմելով 229.5 մլն խմ։ 8,8%-ով էլ նվազել են այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով 83 մլն խմ:

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները այս տարի 13.6%-ով ավելի քիչ գազ սպառել։

Եղանակային պայմանները չեն փոփոխվել։ Այսինքն՝ այս տարի ավելի տաք չի եղել, քան նախորդ տարվա սկզբին։

Ուրեմն մնում է երկու բացատրություն։Առաջին՝ մարդիկ սկսել են խնայել, եւ նախընտրում են մի թեթեւ մրսել, քան շատ գազ սպառել։ Եվ երկրորդ՝ գազ սպառողների թիվը նվազել է. այսինքն՝ արտագաղթն ազդել է գազի սպառման ցուցանիշի վրա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ