08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2013

Ապրիլի 7-ից 13-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները  շարունակել են […]

Էն ժամանակվանից թարսվեցին Լեւոնն ու Րաֆֆին …թեժ քննարկում Ազատության հրապարակում /վիդեո/

”Ազատության” հրապարակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին դեռ ոմանք գալիս են, քանի որ հավատում են, որ Հովհաննիսյանն ի վերջո, կարող է իշխանափոխության հասնել: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչ է լինելու այս շարժման ավարտը, սակայն  գալիս են ինչ-որ տեղեկություն ստանալու համար: Այս մասին Ազատության հրապարակում պատմեցին Henaran.am-ի  զրուցակիցները :  ”Ինձ ապրիլի 9-ն էլ չի հետաքրքրում, […]

Ժամանակակից մարդը 15 տարով արագ է ծերանում

Մասնագետների տվյալներով` ներկա սերնդի աոողջության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան նրանց նախորդներինը:  Հասարակական առողջության եւ շրջակա միջավայրի հոլանդական ազգային ինստիտուտի գիտնականները նշում են, որ մեծահասակներն այժմ ծերանում են 15 տարով ավելի վաղ, քան իրենց ծնողները: Ներկա սերունդը հաճախ տառապում է բարձր ճնշումից, ինչպես նաեւ շաքարային դիաբետից եւ ճարպակալումից:  Այս տվյալները պարզվել են 25 տարի […]

Բագրատյանին հրավիրել ենք, բայց չի եկել. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀԱԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում անհեթեթ համարեց այն հարցը, թե որ քաղաքական ուժերին են հրավիրել, ում՝ ոչ: ”Կարևոր հարց ենք լուծում այստեղ, 1800 մարդ է անդամագրվելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը, դուք փոխարենը նպատակների, ծրագրի մասին հարցնեք, անձնավորում եք”,-ասաց Զուրաբյանը` ավելացնելով, որ հրավիրել են այն քաղաքական ուժերին, որոնց […]

18-ամյա աղջկա հնարքները գնդակով համացանցի հիթերից են դարձել /վիդեո/

Երիտասարդ անգլուհին ցնցել է ողջ համացանցը` գնդակին տիրապետելու իր զարմանալի տեխնիկայով:  18-ամյա Ինդի Քովին զբաղվում է ֆուտբոլային հնարքներով արդեն 7 տարի: Հոլովակը, որում նա ցուցադրում է իր տաղանդը, համացանցում արդեն 200 հազար անգամ դիտվել է:  Քովիին նույնիսկ հրավիրել են վարպետության դասընթացներ անցկացնել “Օլդ Տրաֆորդում”` “Մանչեսթր-Յունայթեդ-Չելսի” հանդիպման ընդմիջմանը:

Երեւանի ագռավները, ղուշբասները եւ ընտրությունները

՛՛Բարև՛ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը չնայած մեկնարկել է, բայց թույլ է անցնում. միայն դեղին պլակատներ են նկատվում , որոնք  Տարոն Մարգարյանի պլակատներն են և նկատել եմ մեկ էլ քանդված Ամիրյան փողոցը՛՛: Ըստ երիտասարդ գործչի՝ ապրիլի իննից հետո դժվար է խոսել ավագանու ընտրությունների մասին: ՛՛Ոստիկանությունը անտեսեց ամեն բան և ծեծի ենթարկեց  […]

Երևանցիները ավելի շատ են ընթերցում

Ապրիլի 15-22-ը Երևանում կմեկնարկի միջազգային գրադարանային շաբաթը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում հայտարարեցին ”Խնկո ապոր” անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը և  Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Շաբաթվա ընթացքում գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, ներկա կլինեն հանրապետության բոլոր գրադարանների ներկայացուցիչներ: Այս տարվա կարգախոսն է ”Գրադարանն այժմ նաև թվային”: Տոնոյանը նշեց, որ վերջին տարիներին պետությունն ավելի մեծ ուշադրություն […]

Սա արդեն պատասխան է Սերժ Սարգսյանին. Լեւոն Զուրաբյան

“Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա չէին երկրի քաղաքական խոշոր ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը”: Սա արդեն պատասխան է Սերժ Սարգսյանին”,-ՀԱԿ հիմնադիր համագումարին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ քաղաքական պայքարը պետք է շարունակել: Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին եւ ՛՛Երեւանն ազատագրել՛՛: […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը մնաց առաջնորդ

Ելույթ ունենալով համագումարում ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը առաջարկեց Հայ Ազգային Կոնգրես կուսկացության նախագահ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: “Նրանից բացի թերեւս ոչ մեկը չի կարող ղեկավարել շարժումը”,-ասաց Մանուկյանը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի