07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2013

Սիսակյան 3 շենքը փլուզվում է, կառավարությունը՝ կքննարկի

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ուղղեց կառավարությանը՝ փոխանցելով Երևանի Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչների բողոքը: Շենքը վթարային է և շուրջ 70 ընտանիքներ պետք է շտապ տեղահանվեն: Սակայն մարդիկ գնալու տեղ չունեն և շարունակում են բնակվել ամեն վարկյան փլուզման ենթակա իրենց բնակարաններում: Հեղինե Բիշարյանը կառավարությանը փոխանցեց նրանց գրավոր դիմումը, […]

Տարօրինակ միջադեպ “fashion” ցուցադրության ժամանակ /վիդեո/

Նորաձեւության ցուցադրության ժամանակ տարօրինակ դեպք է տեղի ունենում: Մոդելներից մեկը` 2 տղամարդու ուղեկցությամբ, դուրս  է գալիս պոդիում, մի  քանի վայրկյան կանգնում կարճ շրջազգեստով եւ երկար քողով, որից հետո քողն ընկնում է` նրան ետ հրելով. մոդելն “ընդհատակ է անցնում”:

Ով չմիանա մեզ, խզիկ ա սկզբունքով Մազմանյանի մոտ 3 ուսանող է դուրս եկել

”Դասադուլը հայտարարվել է դրսից` ով չմիանա մեզ, խզիկա սկզբունքով”,-այսօր ասուլիսում ասաց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը` մեկնաբանելով լուրերը, որ ապրիլի 9-ին դասադուլ անողների մեջ եղել են նաև իր ուսանողները: Նա նշեց, որ նախորդ անգամ ևս այդ դասադուլին մասնակցել են իր բուհից 3 ուսանող և որ ինքը դուռը չի փակել, որպեսզի նրանց չթողնի […]

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մահմուդ Ահմադինեժադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

ԼՂ ԱԳՆ հայտարարությունը` Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն […]

Ազատամարտիկի հայրը շնորհակալ է Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը: Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը: Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական […]

Ավելի քան 40 հազար եվրո`…կրծկալում

Ուկրաինուհուց, ով “Լվով” միջազգային օդանավակայնում մասքային ստուգում էր անցնում, ոստիկաններն առգրավվել են 40.8 հազար եվրո, որը նա պահել էր կրծկալի մեջ:  Ուղեւորուհին  փորձել է օգտվել “կանաչ միջանցքից”, սակայն մաքսատան աշխատողները կասկածել են, որ կինը փոխադրման համար արգելված ապրանք ունի իր մոտ: Այդ պատճառով էլ մաքսատան աշխատակիցիները որոշել են ստուգել կասկածելի ուղեւորին: Գումարն առգրավվել է, հետաքննություն […]

Սարի թաղում խնդիրները շատ են. Տարոնը լսեց /ֆոտո, վիդեո/

Խաղահրապարակների կառուցում, տրանսպորտային խնդիրներ, լուսավորություն….Սարի թաղում խնդիրները շատ են, Henaran.am-ի հետ զրույցում ասացին ընտրողները: “Տեր ու տիրակալն ա Տարոն Մարգարյանը, հավատում ենք, որ կանի”,-ասաց Մանուշակ տատը: Մի տիկին էլ ասաց, որ մյուս թաղամասերի պես Սարի թաղում հարցերը չեն լուծվել, բայց հավատում են Տարոն Մարգարյանին եւ նրան են ընտրելու: Սարիթաղցիները հնարավորություն չուենցան իրենց հարցերը տալու Երեւանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի