24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Հայտնի մոդելն ավտովթարի է ենթարկվել /ֆոտո/

Հայտնի մոդել Միրանդա Քերը ավտովթարի է ենթարկվել Կալիֆորնիայում: Նրա մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա, որի վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Մոդելը պարանոցի վնասվածք է ստացել եւ այժմ ստիպված է հարմարվել նոր “աքսեսուարին”` պարանոցի վիրակապին: Միրանդան երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ հավաստիացրել, որ արդեն ամեն ինչ կարգին է եւ ինքն արդեն ապաքինվում […]

”Ժառանգությունը” մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

”Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորի զորակցության, աջակցության, միասնության համար: Մենք իրար ուժ ենք տալիս և մի բռունցք դարձած մեր պայքարը տանում ենք: Ժողովուրդը ոչ մի քայլ չի անելու առանց ինձ, և ես ոչ մի քայլ չեմ անելու առանց ժողովրդի”-քիչ առաջ ”Ազատության” հրապարակում ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:  Նա նշեց, որ ՍԴ-ը բաց թողեց […]

Սրբագրում է անցյալը` հացադուլով, միտինգներով չես հասնի /վիդեո/

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցություն ղեկավար Լեւոն Զուրաբյանը ուրբաթ` մարտի 15-ին դիմելով  Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքվածներին`ասաց, որ հացադուլով, միտինգներով հնարավոր չի պայքարել ռեժիմի դեմ: Լուրջ պայքարի ուղին նաեւ ընտրություններ են, մասնավորապես առաջիկայում Երեւանի ավագանու ընտրությունները: Ըստ նրա, ավագանու նախկին ընտրություններից հետո իշխանությունները ազատեցին քաղբանտարկյալներին: “Իշխանությունը հասկանում է, ինչ ասել է Երեւանի գրավում, եւ տեղի […]

Մեկնարկում է ՀՀԿ ԳՄ նիստը

Մոտ մեկ ժամից կմեկնարկի ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ենթադրվում է, որ նիստում ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի Մոսկվա եւ Բրյուսել կատարած այցելությունները: Որոշ տեղեկություններով, նիստի օրակարգում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակն է: 

Անասթեյշայի մոտ կրկին քաղցկեղ են հայտնաբերել

Հայտնի ամերիկացի երգչուհի Անասթեյշան ավարտել  է դեռ նոր սկսած հյուրախաղերը վտանգավոր հիվանդության պատճառով: Նա հայտարարել է, որ բժիշկներն իր մոտ կրկին կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Նշենք, որ 2003-ին երգչուհին արդեն մեկ անգամ բուժման կուրս  է անցել նույն հիվանդություն դեմ: Սարսափելի ախտանիշի մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: “Ես շատ վատ եմ զգում ինձ իմ […]

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել զոմբիներից պաշտպանող օծանելիք /ֆոտո/

Ամերիկյան օծանելիք արտադրող հայտնի ընկերություններից մեկն օծանելիք է արտադրել, որը կոչ է անում պաշտպանել մարդկանց զոմբիներից: Օծանելիքը կլինի 2 տարբերակով` նախատեսված կանանց եւ տղամարդկանց համար: Օծանելիքի պիտակների վրա գրված է`”Զոմբի` նրա համար”:  Օծանելիքի բաղարությունը հատեւյալն է` չորացրած տերեւներ, սնկեր, բորբոս, բուրդ եւ հող: Կանացի բուրմունքի մեջ ներառված է նաեւ մի տարօրինակ բաղադրիչ` “գինու տակառի նստվածք”: Օծանելիքն արժե […]

Ինչ անել ապրիլի 9-ին. առաջարկում է Փաշինյանը/վիդեո/

”Րաֆֆի Հովհսննիսյանի հացադուլի մասին այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ` իշխանական, մերձիշխանական, նույնիսկ ընդիմության շրջւանակներից, թույլ կամ ուժեղ քայլ է որակվել, այդ գնահատակնները սակայն չեն անդրադառնում ամենակարևորին` դրա  քաղաքական բովանդակությանը: Ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածուն հստակ ուղերձ է հղում հայաստանյան և միջազգային հանրությանը, որ պաշտպանելու է ժողովրդի կատարած ընտրությունը”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց […]

ՀԱՊԿ շատբի պետը հյուրընկալվել էր Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին: Նախագահը հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Ստուդենիկինին պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման և Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: 

ՀԱՊԿ-ի շտաբի պետը Հայաստանում է

Ս.թ. մարտի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում մարտի 15-ին տեղի են ունեցել գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի