10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անասթեյշայի մոտ կրկին քաղցկեղ են հայտնաբերել

Հայտնի ամերիկացի երգչուհի Անասթեյշան ավարտել  է դեռ նոր սկսած հյուրախաղերը վտանգավոր հիվանդության պատճառով: Նա հայտարարել է, որ բժիշկներն իր մոտ կրկին կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Նշենք, որ 2003-ին երգչուհին արդեն մեկ անգամ բուժման կուրս  է անցել նույն հիվանդություն դեմ:

Սարսափելի ախտանիշի մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: “Ես շատ վատ եմ զգում ինձ իմ երկրպագուներին հիասթափեցնելու համար, ովքեր սպասել են իմ համերգային շրջագայությանը”,-գրել է երգչուհին: Անասթեյշան ծրագրում է շարունակել կիսատ թողած ալբոմի ձայնագրությունները եւ շրջագայությունը այնքան արագ, որքան հնարավոր կլինի: 

Երգչուհու ընկերներն ասում է, որ նա հույսը չի կորցնում եւ շատ  է աշխատում իր վրա` անընդհատ կրկնելով “մի թողեք, որ քաղցկեղը հաղթի ձեզ”:

Նշենք, որ տարբեր ժամանակներում քաղցկեղը կարողացել են հաղթահարել երաժշտական ինդուստրիայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Քայլի Մինոգը, Շերիլ Քրոուն, Սոնիկը եւ ուրիշները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ