24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Իրարանցում Ազգային ժողովում. Փոստանջյանին դուրս չհանեցին, բայց նյարդերը տեղի տվեցին

Այսօր “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթը  իրարանցում առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում: Տեղի տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի նյարդերը: “Ժառանգության”  պատգամավորը ընթերցեց իբր Սերժ Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց Փոստանջյանին շարունակել, քանի որ այն կապ չուներ նիստի ընթացքի եւ քննարկվող […]

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ զոհեր չեն լինի. Անդրիաս Ղուկասյան

Հայաստանում մարտի 14-ին ավարտվեցին շինծու ընտրությունները, եւ ՍԴ-ի որոշումը դրեց այդ շինծու գործընթացների վերջակետը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: “Ապրիլի 9-ին մեր հասարակությունը կորոշի`ենթարկվում է շինծու պետական մարմնին, թե ոչ: Պիտի որոշի քաղաքացիական անհնազանդության անցնելո՞ւ է, թե՞ ենթարկվելու է”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն հավելելով, որ քաղաքացիական անհնազանդության անցնելը ամրագրված […]

Հնդկաստանում արդեն զբոսաշրջիկներին են բռնաբարում

Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը վտանգում է օտարերկրացիների ապահով հանգիստն այդ երկրում: Դատիա շրջանում ոստիկանությունը ձերբակալել  է 6 տղամարդու, որոնք հարձակվել են Թաջ Մահալ ուղեւորվող շվեյցարացիների վրա, ծեծել զբոսաշրջիկ տղամարդուն եւ բռնաբարել նրա կնոջը: Հանցագործներն 8-ն են եղել: Մինչ 4-ը պահել են զբոսաշրջիկին, մյուս 4-ը բռնաբարել են նրա կնոջը: Հանցագործները նաեւ կողոպտել են զբոսաշրջիկներին` վերցնելով նրանց […]

Ինչ են խոսել Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը /վիդեո/

“Սերժ Սարգսյանից բացի թող ոչ մեկ ինձ առաջարկ չանի”: Այսօր` մարտի 18-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչ են խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ: Հովհաննիսյանը նշեց, որ այդ այցը քաղաքավարական բնույթի էր, եւ ԱԺ նախագահը ցանկանում է լուծում գտնել այս իրավիճակին: Հովհաննիսյանի խոսքով` ինքը […]

“Ժառանգությունը” մեղադրում է Հովիկ Աբրահամյանին

“Չնայած ԱԺ նախագահը հայտարարել է , որ նախաձեռնելու է արտահերթ նիստ, բայց ոչ միայն չներկայացրեց օրենքի նախագիծ, այլ նաեւ մերժեց ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, այդ կերպ ձախողելով հնարավոր արտահերթ նիստի հրավիրումը”: Այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ ԱԺ նախագահը խորհրդակցում էր […]

“Մեկ միլիոնանոց երթը”, Աբովյանի “ջրի մարդը եւ “Լուսավոր կառավարությունը”

Երեկ գիշեր Ազատության հրապարակում մի սադրիչ է հայտնվել, ապա ոստիկանների հետ` նույն մեքենայով հեռացել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրենք պարզել են, որ այդ մարդը Աբովյանի “ջրի մարդն” է եղել: Խոսելով ապրիլի 8-ին “մեկ միլիոնանոց երթ” նախաձեռնության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք չէ իր անվան […]

Ցրտահարության վտանգ չկա

Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները, հայտնել է, որ հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Պոռնոաստղերի շնորհավորանքները Հռոմի պապին /վիդեո/

Նորընտիր Հռոմի պապին նույնիսկ աստղերն են շնորհավորել, այն էլ` պոռնոաստղերը: Տարբեր ազգեր ներկայացնող պոռնոդերասանուհիները տեսանյութ են պատրաստել, որում իրենց շնորհավորական ուղերձն են հղում կաթոլիկ աշխարհի առաջնորդին:

Ինչո՞ւ են կանայք խոսում 3 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ

Մերիլենդի քոլեջում անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ըստ միջին վիճակագրության` կանայք օրական 20 հազար բառ են արտասանում: Եվ դա այն դեպքում, երբ տղամարդիկ հասցնում են արտաբերել ընդամենը  7 հազար բառ:  Գիտնականները կարծում են, որ կանանց հակվածությունը խոսակցությունների նկատմամբ բացատրվում է նրանց ուղեղում “Foxp2″ նյութի առկայությամբ, որը պայմանականորեն անվանել են “լեզվային սպիտակուց”: Հետաքրքիրն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի