25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ծառուկյանը գլուխը 100 մանեթով է առնելու. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցական նեղ շրջանակում ասել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ինչքան գումար պետք է, կծախսեն։ Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է եւ կարծես վճռական է տրամադրված, որ պետք է կամ հաղթի, կամ էլ Երեւանի ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենա: Թերթիր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ասել է, որ եթե Հանրապետական […]

ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետը. Չորրորդ ինքնիշխանություն

Հայ ազգային կոնգրեսի` Երեւանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Թերթը հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչեւ 1996 թվականը զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, “Ժողովրդի իշխանություն” նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանն է, որը նաեւ դասավանդում է Հայաստանի […]

Էպոսագետի խափանման միջոցը մնաց նույնը

Հայաստանի զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց էպոստագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը: Սեդրակյանը կասկածվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձ կազմակերպելու մեջ եւ մարտի 5-ից կալանավորված է: Սեդրակյանը “Երեւան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկո  դատարան չէր բերվել. դա թույլ է տալիս օրենքը: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին ասել է, որ ինքը դեռ […]

Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գնա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։ Նախագահը պատասխանել է նաեւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին եւ վստահեցրել, որ “Ազատության” հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։ Նա նաեւ հայտնել է, որ վերջինիս դիմել է նամակով եւ շատ տարօրինակ պատասխան է ստացել։ Սերժ Սարգսյանը թեեւ կոչ է արել […]

Հովհաննիսյանը խեղաթյուրել է. Սերժ Սարգսյանը պատմել է

Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատմել է իր եւ Րաֆֆ Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները` նախօրոք նշելով, որ թե “Ժառանգության” առաջնորդը, թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված: Aravot.am-ի փոխանցմամբ` ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո նա հարցրել է՝արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում […]

Խոզի գրի՞պ. Արծվաբերդում յոթ տարեկան երեխա է մահացել

Henaran.am-ի ընթերցողն ահազանգում է, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում յոթնամյա մի աղջնակ է մահացել խոզի գրիպից: “Իրոք մի աղջիկ է մահացել, բայց ես չեմ կարող ասել ինչից”,-մեզ հետ զրույցում նշեց Արծվաբերդի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ ինքն այս պահին Երեւանում է, հիվանդանոցում բուժում է ստանում ու երեխայի մահվան մանրամասներից տեղյակ չէ: 

Սեքս-դիպլոմներ` եկեղեցուց

Շվեդիայում եկեղեցական երիտասարդական ճամբարի անդամների ծնողները վրդովմունք են արտահայտել, երբ իմացել են, որ իրենց անչափահաս երեխաները “սեքս-դիպլոմներ” են ստացել:  Ռոնեբի քաղաքի լյութերական եկեղեցին իր պատանի հետեւորդների համար կուրս է կազմակերպել` “Սեր եւ սեքսուալություն” թեմայով, որի ավարտից հետո 14-ամյա պատանիներին վկայականներ են հանձնել, որոնք փաստում են, որ նրանք “սեքսի իրավունք ունեն”: Այդ իրադարձությունը ծնողների զայրույթի պատճառ […]

“Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ”. Արթուր Աբրահամ

Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը: Այսօր` մարտի 18-ին, Մագդեբուրգում կայացած ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ: “Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ: Ինձ համար դա է կարևորը: Լավ է մեռնել, […]

“Րաֆֆին սաղ ձրի ա սարքելու..” /վիդեո/

Ազատության հրապարակում, այսօր` մարտի 18-ին բաց քաղաքացիական ֆորումի ժամանակ, երբ իրենց տեսակետներն էին ներկայացնում Անդրիաս Ղուկասյանն ու ռեժիսոր Արշակ Զաքարյանը,  մի կին հեռախոսը պահել էր բարձրախոսի դիմաց: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց` ի՞նչու է ձայնագրում: “Չեմ ձայանագրում, ամուսինս հիվանդանոցում ա, ասաց միացրու Անդրիասին լսեմ”,-ասաց կինը` չցանականալով ներկայանալ: Ասաց, որ սիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ համոզված է` հաղթելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի