27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ”. Արթուր Աբրահամ

Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը:

Այսօր` մարտի 18-ին, Մագդեբուրգում կայացած ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ: “Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ: Ինձ համար դա է կարևորը: Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում”,- ասել է մեր հայրենակիցը:

Ամեն անգամ ռինգ դուրս գալը եւ հաղթելը, Աբրահամի խոսքով, իր համար պատվի հարց է եւ նա ամեն ինչ անում է հաղթելու համար՝ արդարացնելու իր մարզչի, իր հարազատների, ընկերների, համայն հայության եւ իր մարտարվեստի երկրպագուների սպասելիքները:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ