Սեքս-դիպլոմներ` եկեղեցուց
Շվեդիայում եկեղեցական երիտասարդական ճամբարի անդամների ծնողները վրդովմունք են արտահայտել, երբ իմացել են, որ իրենց անչափահաս երեխաները “սեքս-դիպլոմներ” են ստացել:
Ռոնեբի քաղաքի լյութերական եկեղեցին իր պատանի հետեւորդների համար կուրս է կազմակերպել` “Սեր եւ սեքսուալություն” թեմայով, որի ավարտից հետո 14-ամյա պատանիներին վկայականներ են հանձնել, որոնք փաստում են, որ նրանք “սեքսի իրավունք ունեն”: Այդ իրադարձությունը ծնողների զայրույթի պատճառ է դարձել: Նրանք հայտարարել են, որ իրենց երեխաները պատրաստ չեն սեքսի:
Իրավիճակն ավելի է սրվել այն ժամանակ, երբ պարզվել է, որ այդ կուրսերը կազմակերպած տղամարդը, ով աշխատել է Շվեդիայի սեքսուալ կրթության ասոցացիայում, մի քանի տարի արդեն չի աշխատում այդ կազմակերպությունում:
“Նախկինում երիտասարդները դժգոհում էին, որ եկեղեցին չի խոսում նման հարցերից”,-պարզաբանել է քահանա Մատս-Օլա Նուլենը, ով էլ առաջարկել էր պատանիներին հաճախել այդ կուրսերին: Նա հավելել է, որ ճամբարում ամեն ինչ ընկերության եւ հարաբերությունների տարբեր դրսեւորումների հիմքի վրա է` ինքն իրեն բնութագրելով “գործին նվիրված մարդ”: