ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետը. Չորրորդ ինքնիշխանություն

Հայ ազգային կոնգրեսի` Երեւանի ավագանու րնտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Թերթը հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչեւ 1996 թվականը զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, “Ժողովրդի իշխանություն” նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանն է, որը նաեւ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Երեւանն իր պատմության մեջ ունեցել է 54 քաղաքապետ, վերջինը Տարոն Մարգարյանն է, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Երեւանի 11-րդ քաղաքապետն է: