25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները

Այսօր ԱԺ ում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան եւ Տիգրան Մուկուչյան լեզավակռիվը կարող էր երկար շարունակվել, եթե այն չընդմիջեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բայց այդ ընթացքում ՀԱԿ պատգամավորը հացրեց հայտարարել, որ բանավեճի է հրավիրում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  ցանկացած վայրում եւ ցանկացած ֆորմատով: Արդեն ԱԺ դահլիճից դուրս գալիս լրագրողները ցանկացան Տիգրան Մուկուչյանից տեղեկանալ` արդյոք ընդունում է […]

Խաչիկյանի պատասխանը` հաջորդ նիստին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 19-ին շարունակվեց կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Մեղադրական եզրակացությունը պաշտպանող դատախազ Ենոքյանին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը չթույլատրեց մեղադրական եզրակացությունը ներկայացնել նստած: “Գիտեմ ծավալուն է, բայց հարգենք գործող կարգը”,-ասաց դատավորը: Ըստ մեղադրանքի` Խաչիկյանը ստեղծել է կազմակերպված խումբ, որոշակի […]

Ինչից սկսել /վիդեո/

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ բարեփոխումները պայմանավորված են ոչ թե կոնկրետ անձանց պաշտոնանկությամբ, այլ համակարգի փոփոխությամբ: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Այս ամենի համար մենք պարտական ենք համակարգին, ոչ թե անձերը, այլ համակարգը պետք է փոխել: Կարելի է փոխել նախարարին, մեկը կլինի ավելի ազնիվ, ավելի գիտակից, բայց կարևորը որ կատարի […]

Հայաստանի մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում

Մարտի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում Հայաստանը, Լիտվան եւ Բուլղարիան ներկայացրեցին Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված իրենց ազգային մշակութային արժեքները: Հայաստանը ներկայացրեց հայտնի ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար Լեւոն Մինասյանը, որի անզուգական կատարումը հարյուրավոր օտարերկրյա ունկնդիրների ներկայությամբ եւս մեկ անգամ ընդգծեց` 2008թ. ոչ նյութական մշակութային […]

Սերժ Սարգսյանը հատուկ վերաբերմունքի է արժանացել Հռոմի պապի կողմից /ֆոտո/

Այսօր վաղ առավոտվանից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակը լի էր հազարավոր հավատացյալներով, որոնք ժամանել էին դիտելու Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության հանդիսավոր արարողությունը, հաղորդում է “armenews.com”-ը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 30 այլ ղեկավարների հետ եւս այնտեղ էր նույն առիթով: Առաջին պատարագն ավարտվել է 11.20-ին, որից հետո Ֆրանցիկոսն ընդունել է երկրների ղեկավարներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին, […]

Երեւանի բնակչության մեծ մասն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին. Սերժ Սարգսյան

Երեկ` մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի խոսքով, յուրաքանչյուրը առաջադրելով իր թեկնածուներին, չի նշանակում որ պետք է թշնամաբար տրամադրվեն,  “չի նշանակում, որ իրար պետք է վարկաբեկենք, մանավանդ, որ վստահ եմ՝ արժանի մարդիկ են առաջադրվելու”: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ` Սերժ Սարգսյանը ասել է, որ […]

Տարվա ամենագեղեցիկ կինը /ֆոտո/

“OK” ամսագրի լավագույն փորձագետները Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնին տարվա ամենագեղեցիկ կինն են ճանաչել: Նրան նվիրված համարը կհրատարակվի մարտի 26-ին:  Մասնագետները նշել են, որ բրիտանական թագավորական ընտանիքի 31-ամյա ներկայացուցիչը միշտ ճիշտ է ընտրում հագուստը եւ շատ էլեգանտ տեսք ունի: Ըստ խմբագիր Մարկ-Ֆրենսիս Վանդելլիի` Միդլթոնի հաջողության գաղտնիքը իր զգեստապահարանի ընտրության հմտության մեջ է: “Նա միշտ Էլեգանտ տեսք […]

“Րաֆֆին տենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա … “

“Ես գտնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է հացադուլը կանգնեցնի, որովհետև իրեն առաջարկ ա եղել, շատ լավ առաջարկ՝ լինել խորը ընդդիմություն, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը: Ընդդիմությունն ավելի որակյալ կլինի և հակակշիռ կլինի էսօրվա մեր կառավարությանն ու իշխանություններին, որով Հայաստանը կարող է օգտվել”: Այս գնահատականը այսօր ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում տվեց ՀՀԿ պատգամավոր Աշոտ […]

Գրավաճառների տեղափոխման հարցը` Երեւանի ավագանու նիստում

Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստամանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ: Քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի