03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները

Այսօր ԱԺ ում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան եւ Տիգրան Մուկուչյան լեզավակռիվը կարող էր երկար շարունակվել, եթե այն չընդմիջեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բայց այդ ընթացքում ՀԱԿ պատգամավորը հացրեց հայտարարել, որ բանավեճի է հրավիրում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին  ցանկացած վայրում եւ ցանկացած ֆորմատով:

Արդեն ԱԺ դահլիճից դուրս գալիս լրագրողները ցանկացան Տիգրան Մուկուչյանից տեղեկանալ` արդյոք ընդունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը: “Ես բանավեճի առաջարկ ներկայացնելու նման ֆորմատ, մշակույթ չգիտեմ, երբ մարդը գալիս է ԱԺ հարց զեկուցելու, պատգամավորը պետք է օգտվի ընդամենը իր հարց տալու իրավունքից”,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, լսելով Տիգրան Մուկուչյանի այս պատասխանը, հայտարարեց. “ՀՀ-ում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. երբ որ ԱԺ-ում հարց ես բարձրացնում, ասում են` կգնանք սենյակում կքննարկենք: Իրենք ասում են` ԱԺ-ն բանավեճի տեղ չէ, եկեք գնանք սենյակում քննարկենք, խաշանոցում քննարկենք, քաբաբ ուտելով քննարկենք: Ոչ, ԱԺ-ն հենց բանավեճի տեղ է, ԱԺ-ն այն տեղն է, որտեղ մարդկանց հուզող հարցերը պետք է բարձրաձայնվեն”:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը թե ինչու վեճը հասավ դաստիարակությանը, Փաշինյանը հայտարարեց.  “Մուկուչյանի պատկերացմամբ դաստիարակությունը, ԱԺ ամբիոնից ի լուր հանրության սուտ խոսելն է, այս իշխանության ներկայացուցիչների համար ստախոսությունը, կեղծարարությանը դաստիարակության էտալոններ են”: 

ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, նաեւ  որ եթե խոսելու լինեն “ասմունքի մրցույթի մասին”, ապա կասի, որ “Տիգրան Մուկուչյանն ավելի լավ է ասմունքում, քան ԿԸՀ նախորդ նախագահները, բայց չէ որ սա ասմունքի մրցույթ չէ”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ