08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 22, 2013

Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները, վերջիվերջո պետք է ինչ-որ հանգուցալուծման հանգեն

Վարդան Օսկանյանի գրասենյակից ներկայացնում են Ազգային ժողովում մարտի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի դիտարկումները: Այսօր Հայաստանում տեղի են ունենում չորս զուգահեռ գործընթացներ. 1.  Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման գործընթացը. կախված նրանից՝ ինչպիսի կառավարություն կձևավորվի, պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդի միանաշանակ պահանջած փոփոխությունների նկատմամբ: 2. […]

Ծո էրթամ գյուղ` ինչ ըսեմ. .. Շիրակի մարզպետի առաջին խորհրդակցությունը

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի նորանաշնակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օրերս աշխատանքային առաջին խորհրդակցությունն է հրավիրել` համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրել է իր աշխատանքային հայեցակարգը, միաժամանակ լսել առաջարկներ: Գյուղապետերից մեկը հարցրել է, թե ինչ պետք է անել`”սերմացուն ու պարարտանյութը կա, բայց գյուղացին բերք չի ստանում”: Մարզպետը փորձել է կառավարության համապատասխան որոշումներով ներկայացնել` ինչ է արվել, ինչպես է […]

Նոր նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գևորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից և հոգևոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում:

Կզաքիսը մասնակցել է ֆուտբոլային հանդիպմանը /ֆոտո/

Շվեյցարիայում ”Ցյուրիխ” եւ ”Տուն” ակումբների խաղի ժամանակ դաշտում կզաքիս է հայտնվել: ”Ցյուրիխի” պաշտպան`Լորիս Բենիտոն որոշել էր վերացնել կենդանուն խաղահրապարակից: Ի վերջո կենդանուն բռնել է դարպասապահ Դեյվիդ դա Կոստան եւ փոխանցել մարզադաշտի աշխատողներին: Այս դեպքի պատճառով խաղը որոշ ժամանակով դադարեցվել է:  ”Ես ուզում էի շարունակել խաղը: Բայց ով գիտի, ինչ հիվանդություն ուներ կենդանին, իսկ հիմա հույսս […]

ՀՀԿ ղեկավարությանը` կարգի հրավիրել

        Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի անպատասխանատու գործունեությունը հանգեցրել է ԵԽ բնականոն աշխատանքի խաթարմանը։ Մասնավորապես, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ՝  սույն թվականի մարտի 14-ին նշանակել է նիստ, որին չի ներկայացել և պատշաճ կարգով չի իրազեկել նիստի մասին հանձնաժողովի անդամներին։ Որի պատճառով խնդիր է առաջացել զեկուցողի և հանձնաժողովի նախագահի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդը չէր, այլ` չորրորդը

“Այսօր Ազգային ժողովում “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասել է. “ Այո, պայքարը երկրորդ տեղի համար է գնում,  բայց փորձը ցույց տվեց,որ երկրորդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ:   Կարծում եմ` պարոն Հակոբյանը նկատի չի ունեցել 2013թ. նախագահական ընտրությունները, քանի որ այդ ընտրությունների արդյունքները հստակ են: Եվ քանի որ 2007թ. թիվ 15 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրված […]

“Հիշեք նաեւ իմ մասին”. հաշմանդամ քաղաքացու նամակը` ավագանու անդամներին

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, “Առաքելություն” կուսակցությունների եւ “Բարեւ, Երեւան” դաշինքի հարգելի թեկնածուներ.  Մինչ ձեր նախընտրական քարոզարշավը սկսելը թույլ տվեք հիշեցնել, որ այսօր Երեւանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ: Նրանք շարունակում են մեկուսացած ապրել, երբ մեր քաղաքում կառուցվում են նոր շենքեր, ներկրվում են տրանսպորտային նոր միջոցներ: Կառուցվող կամ վերանորոգվող շինություններում, փողոցներում եւ […]

“Բարգավաճ Հայաստանը” ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող նախագիծ

Դիտարկելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած Երևանի ավագանու թեկնածուների առաջին եռյակները՝ հատկապես աչքի զարնեց ԲՀԿ-ի ցանկը։ Առաջին եռյակում՝ և ոչ մի ԲՀԿ-ական։ Վարդան Օսկանյանը, որքան էլ ԲՀԿ շորերով հանդես գա, միևնույն է, մեծ ցանկության դեպքում էլ չի ընկալվում որպես ԲՀԿ անդամ։ Գուրգեն Արսենյանն (ՄԱԿ) ու Աբրահամ Մանուկյանն ընդհանրապես աղերսներ չունեն այդ կուսակցության հետ։  Եվս մեկ ապացույց, […]

“Երևանը չի վաճառվում:”. կարող են վստահել ՀՅԴ-ին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր երկում կատարվող քաղաքական զարգացումները բաժանում է երկու մասի. հետըտրական իրավիճակ եւ Երևանի ավագանու ընտրություններ: Աղվան Վարդանյանը համոզված է, որ ավագանու ընտրությունները հնարավորություն են` ապացուցելու, որ իրենց կշիռն այն չէ, ինչ-որ գրվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ Աղվան Վարդանյանի` ՀՅԴ-ն գնում է այդ ընտրություններին ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, և երեւանցիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի