20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ղեկավարությանը` կարգի հրավիրել

 

 

 

 

Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի անպատասխանատու գործունեությունը հանգեցրել է ԵԽ բնականոն աշխատանքի խաթարմանը։ Մասնավորապես, որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ՝  սույն թվականի մարտի 14-ին նշանակել է նիստ, որին չի ներկայացել և պատշաճ կարգով չի իրազեկել նիստի մասին հանձնաժողովի անդամներին։

Որի պատճառով խնդիր է առաջացել զեկուցողի և հանձնաժողովի նախագահի միջև, ինչպես նաև՝ նախագծի բնականոն մշակման, քննարկման համար։ Հաջորդ նիստի ժամանակ՝ մարտի 20-ին, հանձնաժողովը, վարման կարգի խախտումով, նախագահի ուղղորդմամբ, օրենսդրական նախագծին առանց պատշաճ հիմնավորման տվել է բացասական եզրակացություն։

Օրենսդրական նախագծի նպատակն է  պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասը օտարերկրյա իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին վարձակալությամբ տրամադրելու կարգում փոփոխություն կատարել։  Օրենսդրական նախագծի հեղինակները գտնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահով և անվտանգգոյությունը երաշխավորելու նպատակով հարկ է հողերի վարձակալութունը օտարերկյա սուբյեկտներին լինի պետության հատուկ ուշադրության, հոգածության և վերահսկողության ներքո։

ԵԽ “Անկախ” պատգամավորական խումբը այս ամենը համարում է անլուրջ վերաբերմունք ԵԽ գործունեության նկատմամբ և կոչ է անում ԵԽ անդամին ավելի լուրջ վերաբերվել ԵԽ աշխատանքներին։ Դիմում ենք Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետական  կուսակցության ղեկավարությանը՝ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության երիտասարդ անդամին իրենց ուշադրության և վերահսկողության ներքո պահելու ակնկալիքով։

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ