18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Երևանը չի վաճառվում:”. կարող են վստահել ՀՅԴ-ին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր երկում կատարվող քաղաքական զարգացումները բաժանում է երկու մասի. հետըտրական իրավիճակ եւ Երևանի ավագանու ընտրություններ:

Աղվան Վարդանյանը համոզված է, որ ավագանու ընտրությունները հնարավորություն են` ապացուցելու, որ իրենց կշիռն այն չէ, ինչ-որ գրվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ Աղվան Վարդանյանի` ՀՅԴ-ն գնում է այդ ընտրություններին ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, և երեւանցիներին համոզելու, որ կարող են վստահել ու ձայն տալ ՀՅԴ-ին , “իսկ ՀՅԴ-ն Երեւանը կծաղկեցնի”:

“Երևանը չի վաճառվում”,-ուշագրավ դիտարկում արեց Աղվան Վարդանյանն ու հավելեց, որ ՀՅԴ համամասանական ցուցակը ամբողջովին կազմված է դաշնակցականներից: Անդրադառնալով հայտարարություններին, որ Երևանի 20 տարվա պատմության մեջ լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, Աղվան Վարդանյանը նշեց, որ քաղաքապետարանի աշխատողների 90 տոկոսը ՀՀԿ-ական է, և նրանք կարող են փաստել, որ այս 20 տարիներին Երևանն ավելի լավ քաղաքապետ է ունեցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ