08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2013

Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ

ԼՂՀ պաշտպանության բանակի  օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Զորոն` արդեն “բարգավաճել” է

“Զոհրաբ Զոհրաբյանը երբեւէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ”,-Henaran.am-ին ասաց Զոհրաբյանի օգնական եւ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ  այսօր մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մամուլի խոսնակը հաստատեց, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: […]

Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել

”Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակ ունի մինչև մայիս: Մայիսին իշխանությունները ամեն գնով նրան ջախջախիչ պարտության կմատնեն Երևանի ավագանու ընտրություններում և ամեն ինչ կավարտվի: Այդպես նաև Տեր-Պետրոսյանի հետ է պատահել: Իսկ ինքը նրանից ուժեղ չէ”,-Ֆեյսբուքյան իր էջում նման տեսակետ է արտահայտել քաղաքագետ Արծրուն Պեպանյանը:

Համանախագահները հանդիպելու են Սերժ Սարգսյանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան։ Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից:

՛՛Արա՛մ Հարությունյան, ավել գումար մի՛ ծախսեք՛՛

՛՛Խաչաղբյուր-2՛՛ փոքր ՀԷԿ-ի հանրային լսումները հանրային չեն եղել, բնապահպաններն ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել քննարկմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասազցին բնապահպանները: ՛՛Թռչկան՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այդ քննարկումը կազմակերպել է կառավարական շենքում, որտեղ յուրաքանչյուրը չէր կարող մուտք գործել, իսկ նրանք, ովքեր էլ ներս […]

Վազգեն Առաջինը հացադուլ չի հայտարարել. եղբայրական հորդոր

Մայր աթոռի  մամլո խոսնակ Տեր Վահրամ Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հորդերել է այս օրերին զերծ մնալ եկեղեցու վրա քարեր նետելուց: “Սիրելի բարեկամներ, երեկ լրագրող Վարդուհի Սիմոնյանը նյութ հրապարակեց, թե Վազգեն Վեհափառը 1988թ. հացադուլ է հայտարարել Վիկտոր Համբարձումյանի հետ: Չցանկանալով կապել այս ամենը այսօրվա զարգացումների հետ` ուղղակի տեղեկացնեմ, որ Վազգեն կաթողիկոսը 1988 թ. հացադուլ չի հայտարարել, այլ […]

Տարոն Մարգարյանը` Շուշիին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք  Շուշի: Շուշեցիների եւ Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին եւ զրուցել բնակիչների հետ: Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր եւ շուշեցիների […]

Այդ մասին հետո կխոսենք…Րաֆֆիին հյուր էին ՕԵԿ պատգամավորները /վիդեո/

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 16-ին այցելեցին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանը եւ Խաչիկ Հարությունյանը: Այդ պահին Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում էր քաղաքացիների հետ եւ նկատելով պատգամավորներին` ժպտալով հրավիրեց իր տարածքը: Բացօթյա զրույցում պատգամավորները հետաքրքվեցին “Ժառանգություն” կուսակցություն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ: “Ո՞նց ես, ճնշում-բան նորմալ է, նորմալ քնո՞ւմ եք”,-հարցրեց Խաչիկ Հարությունյանը: “Երեկ արդեն […]

Տարոն Մարգարյանը հանդիպեց Արցախի նախագահին

 Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման եւ խորացման գործնական միտումները` կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար: “Շատ կարեւոր է, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի