22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Արա՛մ Հարությունյան, ավել գումար մի՛ ծախսեք՛՛

՛՛Խաչաղբյուր-2՛՛ փոքր ՀԷԿ-ի հանրային լսումները հանրային չեն եղել, բնապահպաններն ու հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել քննարկմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասազցին բնապահպանները:

՛՛Թռչկան՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Խաչատրյանը նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այդ քննարկումը կազմակերպել է կառավարական շենքում, որտեղ յուրաքանչյուրը չէր կարող մուտք գործել, իսկ նրանք, ովքեր էլ ներս են մտել, թույլտվություն չեն ունեցել ներկա գտնվել լսումներին:

Նախարարությունը պատճառաբանել է, որ տարածքը փոքր է, և նախապես հրավիրվածները չեն կարող մուտք գործել: ՛՛Բնապահպանության նախարարությունը փաստեց, որ ցանկություն չունի թափանցիկ աշխատել՛՛,-ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ նախարարությունը հայտարարել է, թե ուղիղ եթերով Life stream-ով հնարավորություն կտրվի հետևել լսումներին: Սակայն ինչպես նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը, այդպես անհնար է մասնակցել քննարկումներին, սեփական կարծիքն արտահայտել:

՛՛Խորհուրդ ենք տալիս նախարար Արամ Հարությունյանին չծախսել ավելորդ գումարները պետբյուջեից և բոլոր միջազգային ֆորումներին մասնակցել Life stream-ի միջոցով՛՛,-ասաց Զարաֆյանը:

՛՛Թռչկանի՛՛ ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հավելեց, որ իրենք դեմ չեն, որ Հայաստանում ՀԷԿ-եր կառուցվեն, սակայն ոչ այդքան շատև աղտոտելով բնությունը: 

Այս մասին բնապահպանները նամակ են ուղարկել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Այն ներկայացնում ենք ստորև՝

՛՛Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի եւ հասարակայնության՝ էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը: Բնապահպանության նախարարությունը մարտի 15-ին Կառավարության 3-րդ մասնաշենքում կազմակերպեց  “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները հատուկ ռեժիմով, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անցագրով կամ հատուկ թույլտվությամբ, ինչը “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում է: 4-րդ հոդվածն ասում է. “…ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում”:  Դրա հետ մեկտեղ նախարարության աշխատակիցները,  ովքեր ապահովում են նախարարության հրավիրած անձանց մուտքը, հրաժարվեցին անցագրեր տրամադրել “Շանթ”, “Իջեւան”, “Սիվիլնեթ” հեռուստաընկերությունների, “Լրագիր”-ի, “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց “Զանգվածային լրատվության մասին” օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. “լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը”: Նախարարության պարզաբանումը, որ բոլոր նրանց մասնակցությունը, որոնց թույլ չի տրվել մասնակցել լսումներին, ապահովված է lifestream-ով,  որեւէ քննադատության չի դիմանում:

Նշենք, որ lifestream-ը չի ապահովում մասնակցություն, այլ ապահովում է կողքից հետելու հնարավորություն: Ի տարբերություն դիտորդների` մասնակիցները, այդ թվում եւ լրագրողներն իրավունք ունեն հարցեր տալու, արտահայտելու իրենց կարծիքը, աշխատելու հասարակական լսումների մյուս մասնակիցների հետ: Այս հնարավորություններից նրանք զրկվեցին նախարարության մեղքով: Խնդրում ենք Մարդու իրավունքների պաշտպանին իրավական գնահատական տալ նախարար Արամ Հարությունյանի  եւ նախարարության մյուս իրավասու անձանց գործողություններին, ովքեր պատասխանատու էին մարտի 15-ի միջոցառման կազմակերպման համար, որոշել, թե որքանով են այդ գործողությունները ենթակա վարչական կամ այլ պատասխանատվության` համաձայն ՀՀ ազգային օրենսդրության եւ միջազգային կոնվենցիաների  պահանջով Հայաստանի ստանձնած պարտավորությունների՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ