08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 16, 2013

ԲՀԿ-ում գիր կսիրեն. 168 ժամ

Թերթի տեղեկություններով,  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել հանդիպում մետրոյի Երիտասարդական կայարանի հարակից տարածքից քշված գրավաճառների հետ: Առջեւում Երեւանի խորհրդի ընտրություններ են, եւ իշխանություններից դժգոհ յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարեւոր է: ԲՀԿ-ում կարող են նրանց խոսք տալ, որ եթե Երեւանում քաղաքապետի փոփոխություն տեղի ունենա, գրավաճառները կվերադառնան իրենց աշխատանքին:

Հովիկ Աբրահամյանն այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում: Նախ նրան հանդիպեցին “Ժառանգություն” կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, ապա վրանից դուրս եկավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Մենք վիպ սալոն պիտի մտնենք”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱԺ նախագահի հետ մտնելով վրանը: Տեսանյութը` “Պանորամա”ամ-ի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի