22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զորոն` արդեն “բարգավաճել” է

“Զոհրաբ Զոհրաբյանը երբեւէ չի եղել ՀՀԿ անդամ, այլ որպես պատգամավոր եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ”,-Henaran.am-ին ասաց Զոհրաբյանի օգնական եւ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  այսօր մամուլը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Մամուլի խոսնակը հաստատեց, որ Զոհրաբյանը օրեր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: “Ավելին ասեմ, Զոհրաբ Զոհրաբյանը կյանքում առաջին անգամ դարձել է կուսակցական: Նա համալրել է ԲՀԿ-ի շարքերը եւ այժմ ԲՀԿ-ի խորհրդի անդամ է”,-նշեց Նաիրա Հարությունյանը:

Միաժամանակ նա “հիշողության կորուստ” ունեցողներին հիշեցրեց, որ 2007թ-ին Զոհրաբ Զոհրաբյանը պատգամավոր էր ընտրվել Արաբկիրում` մեծամասնական ընտրակարգով` առավելության հասնելով ԲՀԿ-ական մրցակից  Հայրապետ Հայրապետյանի նկատմամբ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ