08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 13, 2013

էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու. Գագիկ Հարությունյան

”Տպավորություն է, որ էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու”,-քիչ առաջ նման դիտարկում արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, երբ նախագահի թեկնածուներ  Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչները հանդես եկան դատարանում որպես վկա մի շարք անձանց ներգրավելու միջնորդությամբ: Նշենք, որ բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունից, որը նաեւ Անդրիաս Ղուկասյանն է ներկայացրել, Զարուհի Փոստանջյանը միջնորդեց […]

Փնտրում է մարդասիրություն. նամակ Սերժ Սարգսյանին

Ներկայացնում ենք Henaran.am-ի էլէկտրոնային հասցեին ուղարկված նամակ` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ”Մեծարգո պարոն նախագահ.       Որդուս` Արմավիր քաղաքի բնակիչ, Արմավիրի քաղաքապետի 2011թ. ընտրություններում շուրջ 6 հազար ձայն (42,5%) քվե ստացած Սևակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ` որպես խափանման միջոց, […]

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դեմ չեն, որ 570 տեղամասերում պարկերը բացվեն

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պահանջում է ՍԴ բերել, բացել եւ ստուգել ՀՀ բոլոր հազար ինը հարյուր ութսունութ տեղամասերի քվեաթերթիկների պարկերը: Այս մասին միջնորդությամբ քիչ առաջ ՍԴ-ում հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Պատասխանող կողմը`ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մերժում են միջնորդությունը, քանի որ սահմանված ժամկետներում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք եւ […]

Անչափահասին ինքնասպանության փորձի է մղել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Կ.-ի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ունուղղակի դիտավարությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու. 2012 թ. հոկտեմբերի վերջին աղջիկը Վանաձոր քաղաքի ”Սայաթ Նովայի” անվան այգում երակները կտրելու միջոցով կատարել […]

Քուրդ ապստամբներն ազատ են արձակել 8 գերիների` Օջալանի հորդորով

Քուրդ ապստամբները Թուրքիայում ազատ են արձակել 8 գերիների այն բանից հետո, երբ նրանց բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել գերիների փոխանակում անել, հաղորդում է “Al-Jazeera”-ն: Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունն ազատագրել է 8 զինվորների` իբրեւ թուրքական կառավարության հետ խաղաղ գործընթացի մի մաս, որը, հույսեր կան, որ կտանի դեպի հրադադար օգոստոսին: Ըստ պաշտոնական տեղեկությունների` գերիներն իրենց ընտանիքներին […]

Ծաղիկներ ու նվերներ Րաֆֆուն /ֆոտո, վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն չորրորդ օրն է հացադուլ է անում ”Ազատության” հրապարակում: Առավոտյան Հովհաննիսյանը ծանոթանում էր օրվա մամուլի տեղությանը: Ապա Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ լավ է զգում: Հարցին, թե կան ինչ-որ դժվարություններ կամ առողջական խնդիրներ, Հովհաննիսյանն ասաց. ”Ոչ, լավ եմ ինձ զգում”: Եվ չնայած այս գիշեր էլ է […]

Սյունիքում արտակարգ իրավիճակ է

Մարտի 13-ին Սյունիքի մարզում  ուժեղ քամին ավերածությյունների պատճառ է դարձել Կապանում, Գորիսում եւ հարակից գյուղերում: Արատակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մարտի 12-ի երեկոյան սկսված քամու արագությունը Կապանում առավելագույնը հասնում է 16 մ/վ, իսկ Գորիսում` 25 մ/վ: Սպասվելիք ուժգին քամու մասին նախապես տեղյակ էին պահվել համապատասխան ծառայությունները: Մարզկենտրոն Կապանում տուժել են ծառեր, շենքերի տանիքներ, վնասվել է Կապանի […]

ՍԴ դատավորը կասկածի տակ դրեց` Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին օգո՞ւտ է տալիս, թե՞ …

Քիչ առաջ ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, մեջբերելով ՀՀ սահմանադրության քսաներերոդ հոդվածը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք եւ հավելելով, որ շատ երկրներում անգամ նշվում է ”որակյալ իրավաբանական օգնության” մասին, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց, թե տիկին Փոստանջյանի կարծիքով ինքը արդո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ իրավաբանական […]

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Քիչ առաջ ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած դիմումների քննության շրջանակներում ավարտվեցին կողմերի բացատրություններն ու  հարցուպատասխանը: Դատարանն անցավ նյութերի հետազոտման փուլին:  Դիմող կողմը  հանդես եկավ մի շարք միջնորդություններով: Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցկաան սենյակ` քննելու միջնորդությունները: Մինչ այդ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին զգուշացրեց, որ դատարանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի