26 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՍԴ դատավորը կասկածի տակ դրեց` Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանին օգո՞ւտ է տալիս, թե՞ …

Քիչ առաջ ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, մեջբերելով ՀՀ սահմանադրության քսաներերոդ հոդվածը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք եւ հավելելով, որ շատ երկրներում անգամ նշվում է ”որակյալ իրավաբանական օգնության” մասին, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց, թե տիկին Փոստանջյանի կարծիքով ինքը արդո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ իրավաբանական օգնություն է ցույց տալիս, թե՞ գործի քննությունը ձգձգելով` ՍԴ-ին զրկում է օբյեկտիվ որոշում կայացնելու հնարավորությունից:

”Հարգելի դատարան, կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը կգնահատի, թե ես իրեն ինչ օգնություն եմ տրամադրում: Իմ տեսակետով, ես կարող եմ ասել, որ ես  այն օգնությունն եմ տրամադրում, որն անհրաժեշտ է  հայ ժողովրդին”,-ի պատասխան արձագանքեց տիկին Փոստանջյանը:

Բանն այն է, որ  ՍԴ միջնորդություններ ներկայացնելու փուլում Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, այդ թվում նա միջնորդեց դատարանին հնարավորություն ստեղծել, որպեսզի ՍԴ բերվեն բոլոր հազար ինը հարյուր ութսունութ պարկերը եւ ստուգվեն դրանց պարունակությունը:

”Այո, այդ պարկերը ցանկության դեպքում բոլորը պետք է գտնվեն այստեղ եւ եթե Դուք ցանկանում եք, Դուք էլ հայ ժողովրդի լիարժեք ներկայացուցիչներից մեկն եք, պետք է այդ բոլոր հազար ինը հարյուր ութսունութ պարկերը եւ պարունակությունը պարզ դառնա ողջ հանրությանն ու հայ ժողովրդին: Այո, ես ինձ համարում եմ պատշաճ կերպով ներկայացված անձ այստեղ”,- ՍԴ անդամի հարցին ձայնի բարձր տոնայնությամբ շարունակեց Փոստանջյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիտողություն արեց.”Ագրեսիան թողեք”:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի նշված միջնորդության վերաբերյալ ՍԴ մեկ այլ անդամ`Ֆելիքս Թոխյանը հարց ուղղղեց, թե ինչպե՞ս է տիկին Փոտանջյանը զուտ տեխնիկապես պատկերացնում բոլոր պարկերն ստուգելու հնարավորությունը:

Փոստանջյանն էլ, թե չբացված պարկեր չեն լինում: Ցանկության դեպքում, ամեն ինչ հնարավոր է: Իսկ եթե դա հնարավոր չէ  իրականացնել մինչեւ վաղը, տիկին Փոստանջյանն առաջարկեց ուղղակի կիրառել Սահմանադրությունը եւ ժամանակ ավելացնել եւ տեսնել, թե ”Սերժ Սարգսյանը ում էր խփում”:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այս առաջարկին արձագանքեց.”Ողղակի կիրառել Սահմանադրությունը` խախտելով Սահմանադրությո՞ւնը” :

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ