08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 11, 2013

“Սա շանտաժ չէ` միայն իմ դիակի վրայով … ” /վիդեո, ֆոտո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը անցած գիշերն անցկացրեց Ազատության հրապարակում: “Հրաշալի գիշեր էր, մարտական”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Պատասխանելով այն հարցին, թե որոշ շրջանակներ, նրա այն արտահայտությունը, թե միայն “իր դիակի” վրա երդում կտա Սերժ Սարգսյանը` որակում են շանտաժ, Հովհաննիսյանը նկատեց, որ դա ոչ վերջնագիր է, ոչ էլ շանտաժ: “Թող ոչ […]

Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը

Այսօր` մարտի 11-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Դա կլինի ՀՀ նախագահի առաջին արտասահմանյան այցը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, վաղը` մարտի 12-ին, ՀՀ նախագահը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ […]

ՍԴ-ն քննում է նախագահի թեկնածուների դիմումը. Անդրիասի միջնորդությունը մերժվեց

Այսօր` մարտի 11-ի առավոտյան ժամը 10-ից մեկնարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստը, որտեղ քննվում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին : ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի […]

Սպասում և հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին. Գոռ Վարդանյան

Դերասան Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը սպասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին: ”Սիրելի Ֆեյսբուքյան ընկերներ, երկրպագուներ և մարդիկ, ովքեր պարզապես հետևում են իմ գործունեությանը.Շնորհակալություն Ձեզ ինձ աջակցելու, գնահատելու, նաև քննադատելու համար, քանզի հեռու եմ այն մտքից, որ կատարյալ է ամեն ինչ:Ձեզ դիմելու պատճառը, թերևս այն է, որ ֆեյսբուք սոցիալական […]

Աղմկահարույց բռնաբարության գլխավոր մեղադրյալն ինքնասպան է եղել

Նյու-Դելիի “Թիհար” բանտում ինքնասպան է եղել 2012-ի դեկտեմբերին 23-ամյա հնդիկ ուսանողուհու բռնաբարության գլխավոր մեղադրյալը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, ավտոբուսի վարորդ Ռամ Սինգխը կախվել է իր բանտախցում: Նշենք, որ 2013-ի հունվարի 13-ին ուսանողուհու բռնաբարության մեջ մեղադրվող 6 մարդ էր ձերբակալվել: Պարզվել էր, որ նա ավտոբուսի միակ ուղեւորն էր եղել այդ պահին, որին վարորդը եւ տոմսավաճառը տարել […]

Արոնյանը` հավակնորդների մրցաշարում

 Լոնդոնում մարտի 15-ին մեկնարկում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վիճակահանության համաձայն` մասնակիցներն աղյուսակում դասավորվել են հետևյալ կերպ. 1. Արոնյան, 2. Գելֆանդ, 3. Իվանչուկ, 4. Սվիդլեր, 5. Կրամնիկ, 6. Գրիշչուկ, 7. Ռաջաբով, 8. Կարլսեն:  Նշենք նաև, որ Լեւոն Արոնյանը ապրիլի 21 – ից մինչեւ մայիսի 1 – ը կմասնակցի Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ալյոխինի […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Մարտի 10-ին և 11-ին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն ամենուրեք մի փոքր ևս կբարձրանա, առավել զգալի` 4-5 աստիճանով կտաքանա արևելյան շրջաններում: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական էմերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 11-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը […]

Րաֆֆին Գանդի չէ. սա Հայաստանն է

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կրկին հացադուլ անելու որոշումը: ”Ինչ-որ մեկը Րաֆիին շատ ա համոզել , որ ինքը Գանդիին ա նման։ Սխալ բան են համոզել։ Գանդին մենակ չէր, շուրջը իրա նման լիքը հնդիկ կար։ Գանդիի կուսակցությունում առ այսօր կուսակցականներին արգելվում է միս ուտել։ Սատանի մայլեքում Գանդիություն չեն անում։ Հայաստանը հինդուսիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի