ՍԴ նիստն ընդմիջվեց. հաջորդը` վաղը

Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունն ընդմիջվեց: Անդրիաս Ղուկասյանն իր բացատրությունները կներկայացնի վաղվա նիստին, իսկ այսօր ՍԴ նախագահի որոշմամբ նա ՍԴ անդամներին եւ կողմերին կտրամադրի այն հիմնավորումները եւ փաստարկները, որոնք այսօր իր ձեռքի տակ չկային: ՍԴ հաջորդ նիստը կկայանա վաղը` մարտի 12-ին, ժամը տասին: