16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ցայտնոտի մեջ հայտնված քաղաքական գործչի քայլ

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը կարծում է, որ եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն ակտիվանան Երևանի ավագանու ընտրություններում, ապա ”Ժառանգություն” կուսակցություն ղեկավարի դերակատարությունը քաղաքական դաշտում կնվազի:

”Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքում ստացավ մեր հանրության, իրականությունից դժգոհ հատվածի քվեն: Քաղաքական պայքարում հետագա հաջողությունն ապահովագրելու համար նրան հարկավոր էր իր շուրջը համախմբել ընդդիմադիր, կիսաընդդիմադիր առանցքային ուժերին: 

Ինչ-ինչ պատճառներով դա նրան չհաջողվեց. մասնավորապես, ՀԱԿ-ը կամեցավ նախ գործողությունների ծրագիր տեսնել, ԲՀԿ-ն կարծես թե ինքն իրեն է տեսնում որպես միավորման առանցք, Նախախորհրդարանի առաջարկներն էլ կարծես թե չեն ընդունվում:

Այնպես որ, եթե իրենց գործողությունները ժամանակավորապես սառեցրած քաղաքական ուժերը ակտիվանան սկսվող գարնան հետ, նամանավանդ՝ Երևանի ավագանու ընտրություններն են առջևում, ապա այժմյան բողոքավոր հատվածն ինքը ևս կտարաբաժանվի՝ գնալով ժամանակին իրենց կողմից սատարված ուժերի հետևից: Այդ դեպքում չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական դաշտում բաժին ընկնի չորրորդական-հինգերորդական դերակատարություն, ինչպես եղել է մինչ 2013 թվականը:

Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի գնալու քայլը կարելի է դիտարկել նաև որպես ցայտնոտի մեջ հայտնված քաղաքական գործչի քայլ: Հիշենք, որ նա ոչ շատ առաջ հայտարարում էր, որ այլևս հացադուլի դիմելու հարկ չի լինի”,-վերլուծել է  հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ