08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 7, 2013

Շիրակը նոր մարզպետ ունի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ­պետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորահավորեց նորանշանակ մարզպետին:  Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը փետրվարի 22-ին հրաժարական է տվել: Մեզ հետ զրույցում նա այսպես էր մեկնաբանել իր հրաժարականը. ՛՛Ընտրությունների արդյունքներն իմ մարզում ինձ չգոհացրին, դրա համար էլ հրաժարական […]

Ո՞ր Րաֆֆին է նախընտրելի

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ քաղաքական հարցադրումներից զատ լեզվաբանական հարցեր են ծագում հատկապես լրագրողներիս մոտ: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանից Henaran.am-ը փորձեց պարզել, թե որ ձեւն է նախընտրելի` Րաֆֆիի՞ թե՞ Րաֆֆու: Գյուրջինյանի խոսքով, արեւելահայերենում նախընտրելի է Րաֆֆու, արեւմտահայերենում` Րաֆֆիի ձեւերը:  “Ի դեպ,  եթե խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, ապա արեւմտահայերեն տարբերակն ավելի պատշաճ է: […]

Չավեսի մահվան պատճառը քաղցկեղը չէր. Վենեսուելան հրաժեշտ է տալիս սիրելի նախագահին /վիդեո/

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է սրտի կաթվածից: Այդ մասին հողորդում է “Associated Press”-ը` հղում անելով գեներալ Խոսե Օմելյիին, ով ղեկավարում էր նախագահի անվտանգության ծառայությունը: Վերջինս նաեւ հայտնել է Չավեսի վերջին խոսքերը, որոնք նա արտաբերել է միայն շուրթերով, քանի որ խոսելու հնարավորություն չի ունեցել: “Ես չեմ ուզում մահանալ, խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ես […]

Ադիբեկյանը ռեյտինգավորեց Երեւանի քաղաքապետերին

Դրական կարող է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի որդու ընդգրկումը ԲՀԿ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ադմինիստրատիվ ռեսուրսի որոշակի օղակներ դեռ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն`անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին: “Խնդիր ունեցողների մոտ 70% չի դիմում ՏԻՄ-երին նախապես անիմաստ գտնելով նման քայլը, ինչը նշում է ՏԻՄ-երի և գործող օրենք /որոշում/կանոնկարգ/-երի […]

Անահիտ Բախշյանի Անահիտը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մարտի 8-ի նախօրեին հրաշալի նվեր է ստացել: Ծնվեց նրա 7-րդ թոռնիկը` Անահիտը: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը հաստատեց տեղեկությունն ու ասաց, որ փոքր աղջկա` Գայանեի երկրորդ երեխան է Անահիտը: Ի դեպ, տիկին Բախշյանը երեք աղջիկ ունի, որոնք տատիկին առայժմ 2 տղա եւ 5 աղջիկ թոռ են պարգեւել: “Անահիտ չունեինք, […]

Ճանապարհները փակ են

Մարտի 7-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հայաստանի Հանրապետությունում հիմնականում պարզ եղանակ է. միայն Գորիսում  ձյուն է տեղում: Ավտոճանապարհաներին տեղ-տեղ  մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց […]

250 հազար աղքատից աղքատ ընտանիք կփոխհատուցվի

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2011թ. ապրիլի 1-ից 2013թ.-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից յուրաքանչյուր տարում 300 խոր. մետր գազի քանակության համար վճարումները գանձել 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով՝ նախկինի 132,0 հազ. դրամի փոխարեն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ որոշման համաձայն՝ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ին պետք է […]

Շիրակին ուժային մարզպետ

 ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգի 36 հարցերից մեկը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանկման հարցն է: Նրա թեկնածությունը հաստատվել էր անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:

ՄԱԿ-ի աշխատակիցներին գերի են վերցրել Սիրիայում

Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա գտնվող Գոլանյան բարձունքների տարածքում գրոհայինները գերի են վերցրել 21 ֆիլիպինցիներից բաղկացած ՄԱԿ-ի դիտորդական խմբին: Ֆիլիպինների կառավարությունն արդեն հաստատել է գերիների քաղաքացիությունը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց, հաղորդում է “BBC”-ն: Ինչպես տեղեկացրել է ՄԱԿ-ը, դիտրոդները Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հրադադարի համաձայնության մոնիթորինգ են անցկացնելիս եղել: ՄԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկնել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի