250 հազար աղքատից աղքատ ընտանիք կփոխհատուցվի
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2011թ. ապրիլի 1-ից 2013թ.-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից յուրաքանչյուր տարում 300 խոր. մետր գազի քանակության համար վճարումները գանձել 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով՝ նախկինի 132,0 հազ. դրամի փոխարեն:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ որոշման համաձայն՝ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ 2013-2014թթ. իրենք պիտի ավելացնեն նպատականյին օժանդակությունը: Վարչապետը շեշտեց, որ վերջին տարիներին պետության սոցիալական քաղաքականությունը զգալի փոխվում է և իրենք թիրախային օգնություն են ցուցաբերում անապահովներին:
Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ գյուղատնտեսությունում աղքատության մակարդակից ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող 250 հազար ընտանիք կա: Նպատակ կա նրանց կոմունալ վճարները ևս բյուջեից հատկացնել: