27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Չավեսի մահվան պատճառը քաղցկեղը չէր. Վենեսուելան հրաժեշտ է տալիս սիրելի նախագահին /վիդեո/

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է սրտի կաթվածից: Այդ մասին հողորդում է “Associated Press”-ը` հղում անելով գեներալ Խոսե Օմելյիին, ով ղեկավարում էր նախագահի անվտանգության ծառայությունը:

Վերջինս նաեւ հայտնել է Չավեսի վերջին խոսքերը, որոնք նա արտաբերել է միայն շուրթերով, քանի որ խոսելու հնարավորություն չի ունեցել: “Ես չեմ ուզում մահանալ, խնդրում եմ, թույլ մի տվեք, որ ես մահանամ”,-իբր թե ասել է Չավեսը:

Գեներալը, ով Չավեսի կյանքի վերջին 2 տարին նրա կողքին է անցկացրել, ասել է, որ նախագահը “շատ էր տառապում” իր հիվանդությունից: 2011-ից ի վեր, ինչ նրա մոտ քաղցկեղ ախտորոշվեց, նա լավագույն բժիշկների մոտ է բուժվել: Միաժամանակ Օմելյին չի կարողացել հստակ ասել, թե քաղցկեղի կոնկրետ ինչ տեսակ էր Չավեսի մոտ: 

Չավեսի մահվան լուրը հայտնի դարձավ մարտի 5-ի երեկոյան: Երկրում յոթօրյա սուգ է հայտարարված: Մայրաքաղաքի փողոցներով  նախագահի դագաղը տանելուց հետո այն դրվել է Ռազմական ակադեմիայում, որտեղ Չավեսին հրաժեշտ տվողների հերթը ձգվել է 3 կմ:

Չավեսը Վենեսուելան ղեկավարում է 1999-ից: Վերջին անգամ նա վերընտրվեց 2012-ին, սակայն նույնիսկ սեփական երդմնակալության արարողությանը ներկա գտնվել չկարողացավ առողջական վիճակի պատճառով: Չավեսը 4 անգամ վիրահատվել է քաղցկեղի դեմ: Վերջինը 2012-ի դեկտեմբերին էր, ինչի հետեւանքով էլ շնչառական ուղիների բարդացումներ եղան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ