17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադիբեկյանը ռեյտինգավորեց Երեւանի քաղաքապետերին

Դրական կարող է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի որդու ընդգրկումը ԲՀԿ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ադմինիստրատիվ ռեսուրսի որոշակի օղակներ դեռ ունի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն`անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

“Խնդիր ունեցողների մոտ 70% չի դիմում ՏԻՄ-երին նախապես անիմաստ գտնելով նման քայլը, ինչը նշում է ՏԻՄ-երի և գործող օրենք /որոշում/կանոնկարգ/-երի մասին բնակիչների շրջանում գոյություն ունեցող ոչ բարենպաստ համբավը: Երեք ընտանիքներից միայն մեկն է դիմում քաղաքապետարան` մնացածը վստահ չեն, որ իրենց կհավատան և կաջակցեն:

Նրա խոսքով, համատիրությունները մնում են որպես ՏԻՄ-երի թույլ օղակ՝ ոչ այնքան անբավարար աշխատանքի, որքան կարողությունների սակավության հետևանքով. “Բայց գոյություն ունի համայնքային տարբերություններ, ընդ որում առավել դժգոհ են Կենտրոնի բնակիչները, առավել գոհ են ավանցիները”:

Սոցիոլոգը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանի օրոք երևանցիները զգացին քաղաքի հոգատար ձեռքի առկայությունը, որ նրա շնորհիվ բարեկարգվեցին շենքերի արտաքին տեսքը, մուտքերի վիճակը, փողոցներն և բակերը մաքրվեցին, աղբահանությունը կանոնավորվեց.

“Զարմանալի չէ, որ նա Ե. Զաքարյանից առաջ անցավ, որին բնակիչները շնորհակալ են կառուցված ներքաղաքային չխաչվող ճանապարհների համար”:

Ադիբեկյանի իրականացրած սոցհարցման մասնակիցները այսպես են գնահատել Երևանի 20 տարվա քաղաքապետերին քաղաքի բարեկարգմանը իրենց ներդրումների համար.

Տ.Մարգարյան` 63.8%, Ե. Զաքարյան` 15.1%,  Կ.Կարապետյան` 8.8%,  Գ. Բեգլարյան` 6.0%, Ա.Բազեյան`  2.6%, այլ` 1.7%:

Հարցումը անցկացվել է 2012թ. դեկտեմբերի 21-23-ին, 1160 չափահաս երեւանցիների շրջանում, համաչափ ըստ համայնքների, սեռա-տարիքային և կրթական խմբերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ