08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Ով կփոխարինի Ալեքսանին. Հայկական ժամանակ

Լրացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ ”Հայկական ժամանակ”-ի  թղթակիցը զանգահարել է Հարությունյանի ընդունարան, գործավարուհին պատասխանել է, թե Հարությունյանը նախօրեից աշխատանքի չի գալիս։ Նա հայտնել է նաեւ, որ իր նախկին ղեկավարը գտնվում է արտասահմանում եւ թերեւս կվերադառնա  մի  10 օրից։ Թերթի տեղեկություններով, Հարությունյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում եւ մի քանի այլ […]

Սերժ Սարգսյանի քարոզարշավի հետաձգումը երկու պատճառ ունի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի: Նա ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի պատճառով է դադարեցրել քարոզարշավը, այլեւ հիվանդության: Բանն այն է, որ այս  ցուրտ օրերին Ս. Սարգսյանը մարզերում անցկացրած քարոզարշավի ընթացքում մրսել է ու “կորցրել” ձայնը: Թերթը փորձել է տեղեկությունը […]

Ե’վ թաղում, ե’ւ հարսանիք. Առավոտ

“Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում”,- երեկ Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. “Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ […]

Փետրվարի 18-ի՞ն, թե” մարտի 4-ին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Պարույր Հայրիկյանի վրա իրականացրած մահափորձից հետո քաղաքական օրակարգում կարեւոր հարց է առաջացել` կհետաձգվեն նախագահական ընտրությունները կամ կնշանակավեն նոր ընտրություններ: Եթե Հայրիկյանը դիմի Սահմանադրական դատարան, ապա ընտրությունները փետրվարի 18-ից կտեղափոխվեն մարտի 4-ը: Եթե այնուամենայնիվ, մարտի 4-ի դրությամբ, նույնպես, Հայրիկյանի ապաքինումը հետաձգվի եւ թեկնածուն նոր դիմումով հանդես գա, ապա կնշանակվի նոր ընտրություն եւ 2013թ. […]

Սիրուն չի, Լեւոն. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները դոմինոյի էֆեկտով տարածվում են ՀԱԿ մնացյալ կուսակցությունների վրա: Բարդ ընտրության առջեւ է կանգնած նաեւ ՀԺԿ-ն, որի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն արդեն ապաքինվել է եւ սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ՝ կողմնորոշվելու համար: ՀԺԿ-ն հիացած չէ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գործունեությամբ եւ կողմ է ՀԱԿ ռոտացիոն կառավարման սկզբունքին, ինչը նշանակում է, որ […]

Բագրատյանն առաջարկեց հարցն ուղղել երկրորդին /վիդեո/

 ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում, ում վրա երեկ ուշ երեկոյան մահափորձ է իրականացվել, խաչվել են Հայաստանի երկու` գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ճանապարհները: Նախկինն, ինչպես հայտնի է, անխնա քննադատում է գործողի տնտեսական քաղաքականությունը եւ ոչ միանշանակ է վերաբերվում նրան: Այսօր Ազատության հրապարակում նախկին վարչապետ , ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի […]

Էդ էր մնացել` գան մեր շտաբում նստեն. Բագրատյանին կպաշտպանի Երվանդը

ՀՀ նապագահի թեկնածու, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը չի օգտվի ոստիկանության առաջարկից` նախագահի թեկնածուների անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրել ուղեկցող ծառայողներ: Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանդիպմանը այս մասին հայտարարեց Հրանտ Բագրատյանը: ”Ոչ, չեմ օգտվի, Էդ էր մնացել` գան մեր շտաբում իրենք նստեն:Թող հետեւեն դրսից, ես չեմ ուզում` գան մեր շտաբում նստեն: Ես արդեն չգիտեմ` թիկնապահներից խուսանավել, […]

”Նորաձևության ոստիկանը” քննում է աստղերի ոճը

Վերականգնելով  ամենասիրված  ու  սպասված  խորագրերից  «Նորաձևության ոստիկանությունը»` այս անգամ մեր բաժանմունքում  հայտնվել են  գլխարկներով, հարդարման  տարբեր  պարագաներով աչքի  ընկած հայտնիները: Նրանց  կերպարային քննությունն  այս  անգամ  կատարեց երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը:  Մասնագիտությամբ  աստվածաբան  Արայիկի  դեպքում  ճիշտ  կլինի  փաստել  այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի. ցանկացած բան, որ արվում է սիրով  ու  հաճույքով, […]

Լիլիթ Հովհաննիսյանը ձգում է

”Ահա եկավ այն պահը, երբ ես ձեզ պիտի ասեմ, թե ինչ է սպասվում ՇՈՒՏՈՎ:) Սիրելիներս, փետրվարի 14-ին ձեր դատին կհանձնեմ իմ նոր տեսահոլովակը”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով վերջապես բացել է Ֆեյսբուքյան նախորդ գրառումների փակագծերը: Երգչուհին գրում էր, որ անակնկալ է պատրաստել, սակայն չէր հայտնում` խոսքն ինչի մասին է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված