11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրուն չի, Լեւոն. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները դոմինոյի էֆեկտով տարածվում են ՀԱԿ մնացյալ կուսակցությունների վրա: Բարդ ընտրության առջեւ է կանգնած նաեւ ՀԺԿ-ն, որի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն արդեն ապաքինվել է եւ սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ՝ կողմնորոշվելու համար: ՀԺԿ-ն հիացած չէ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գործունեությամբ եւ կողմ է ՀԱԿ ռոտացիոն կառավարման սկզբունքին, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու սկզբունքը ՀԺԿ-ի համար նույնպես ընդունելի չէ:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու խնդրին, ապա ՀԺԿ-ն, ըստ ամենայնի, չի պաշտպանի Բագրատյանի թեկնածությունը: Բանն այն է, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վեճ է ծագել ՀԱԿ քաղխորհրդում` ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Մինասյանի եւ “Ազատություն” կուսակցությունը ներկայացնող Վոլոդյա Բրուտյանի միջեւ:

Վերջինս պնդել է, որ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում` Տեր-Պետրոսյանից հետո, պետք է լինի Հրանտ Բագրատյանը` հաշվի առնելով վերջինիս անցած ուղին, կենսագրությունը, վաստակը: Սակայն Տեր-Պետրոսյանը որոշեց երկրորդ տեղում գրել Ստեփան Դեմիրճյանին: Հետագայում Տեր-Պետրոսյանը, պառլամենտ չմտնելով, իր տեղը զիջեց Բագրատյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ