11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Նորաձևության ոստիկանը” քննում է աստղերի ոճը

Վերականգնելով  ամենասիրված  ու  սպասված  խորագրերից  «Նորաձևության ոստիկանությունը»` այս անգամ մեր բաժանմունքում  հայտնվել են  գլխարկներով, հարդարման  տարբեր  պարագաներով աչքի  ընկած հայտնիները: Նրանց  կերպարային քննությունն  այս  անգամ  կատարեց երիտասարդ ոճաբան Արայիկ Գաբաջյանը: 

Մասնագիտությամբ  աստվածաբան  Արայիկի  դեպքում  ճիշտ  կլինի  փաստել  այն, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի. ցանկացած բան, որ արվում է սիրով  ու  հաճույքով, լավ արդյունքներ  է  ունենում: Պատահական չէ, որ հենց Արայիկն է քննել մեր հայտնիներին, քանի որ նրա հեղինակած աշխատանքներում  հանդիպել ենք նմանօրինակ  կերպարների: Բավական է նշել միայն երգչուհի Լիլիթ  Հովհաննիսյանի անունը, ում  բեմական կերպարների հեղինակը հենց Արայիկն է, ամեն ինչ իսկույն պարզ կդառնա: Ոճաբանի  խոսքերով`  մեր  հայտնիներից ոմանց  բեմական կերպարները գրագետ են: «Կան մարդիկ, ովքեր պահպանում են բեմական կանոնները. կարող եմ առանձնացնել Արմինկային, ով միշտ գրագետ կերպարով է: Տղամարդկանցից, օրինակ, Անդրեն միշտ ճիշտ հագուստով  է  հայտնվում ճիշտ տեղում»,- կարծում է  26-ամյա Արայիկը, ով  2009-ին Փարիզում մասնակցել է  Համաշխարհային  ոճաբանների ասոցիացիայի  կազմակերպած  բաց  առաջնությանը` «Full fashion look»  անվանակարգում զբաղեցնելով  առաջին  հորիզոնականը:

Անի  Քրիստի– Շատ  հավանեցի պարանոցի շղթաները, որոնց հետ օգտագործված առանձին զարդերը (սոլի  բանալին և սրտաձև  վզնոցը) պարզապես  կարող էին չլինել: Իսկ  գլխի աքսեսուարը  շատ վատ իրականացված ձեռքի աշխատանք  է: Այստեղ  Անիի դիմահարդարումը, կարծում  եմ, չափից  ավելի  է. տեղին չէ  կոպերի կապույտ երանգից մանուշակագույնի  անցումը:  Գեղեցիկ կլինեին  բաց երանգներով ընդգծված  աչքերը, վերևի  շրթունքն  էլ`  մի  փոքր  մեծացրած, որը  դարձյալ  պետք  է ներկված լիներ առանց փայլի, բաց երանգով:

Սուսաննա Պետրոսյան- Իմ  կարծիքով` շատ անհամադրելի է  ծովափնյա  գլխարկը կեդերի  ու շարֆի  հետ: Հուսով  եմ` լուսանկարը սիրողական է և չի արվել հանրությանը ներկայացնելու  համար:

Էմմա Ասատրյան- Էմմայի  դեպքում  տիպիկ  աֆրիկյան  ոճի  գլխաշոր`  «տուրբան»  է օգտագործված: Գունային  համադրությունը  հաջող է, գուցե  այս  կերպարին չէին խանգարի  նաև փոքր-ինչ  ընդգծված  աչքերն  ու այտոսկրերը:

Լիլիթ  Հովհաննիսյան- Այստեղ  ինձ  գրավում  է  «տուրբանի»  չափը: Երգչուհին իրեն բնորոշ համարձակությամբ  օգտագործել  է  մեծ ծավալով գլխակապեր: Ի դեպ, հայ երգչուհիներից  նա առաջինը  սկսեց  

«տուրբան»  օգտագործել: Այստեղ  թևի  փոքրիկ աքսեսուարը  կամբողջացներ կերպարը:

Սիրուշո- Մազերի  աքսեսուարը  խիստ  նորաձև էր  2010-ի ձմռանը. մի քանի նորաձևության տներ այն օգտագործեցին  իրենց  2010-2011 ձմեռային հավաքածուներում: Ընդհանուր  կերպարը  ստացված է:

Վահրամ Պետրոսյան- Գլխարկը  ոճային  է, սակայն գույնի և գործվածքի  պատճառով մեծացել  է Վահրամի  ոչ շատ  փոքր գլուխը:

Ինգա և Անուշ Արշակյաններ- Արշակյան  քույրերն  իրենց  ոճում  են, սակայն  համաձայն չեմ գլխակապի գործվածքի  ու վրայի վարդի հետ: Եթե  ականջօղեր են դրել, ապա գլխակապը  մի  փոքր ավելի վերև պետք է լիներ: Կերպարն ավելի  «խառակտերնի» դարձնելու  համար  հոնքերը  մի  փոքր ավելի երկար  ու  բարձր կընդգծեի:

Նունե Եսայան- Առանձին-առանձին` թե´  գլխարկը, թե´ վերնաշապիկը, թե´ պայուսակն  ու երկարաճիտ կոշիկները  գեղեցիկ են, բայց այս բոլորի համադրության հետ համաձայն չեմ: Եթե նպատակ են ունեցել կերտել առօրյա կերպար, ապա մազերը պետք է  հավաքված լինեին, ինչպես  նաև օգտագործեին կա´մ ակնոցը, կա´մ գլխարկը:

աղբյուրը` ”Ես” ամսագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ