08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

”Դժվար ապրուստ”-ից հետո

Երգիչ Միհրան Ծառուկյանն այս ամիս կներկայացնի իր նոր` “Թե կուզես” երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են օրերս` Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Bravo.am-ի հետ զրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրից.“Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք”: ”Դժվար ապրուստ”-ում Գոռի […]

ԱԳ նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 1-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՃապոնիայիԱԳՆ Եվրոպական բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան ՏակեշիՀիկիհարային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2012 թ. հայ-ճապոնականհարաբերությունները նշանավորվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիակատարած պաշտոնական այցելությամբ, որի ընթացքում ՀՀ Նախագահի և Ճապոնիայիվարչապետի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցությանհետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, […]

Հայրիկյանը լրագրողներին ասել է` չի ցանկանում ՍԴ դիմել /լրացված/

Henaran.am-ի թղթակիցները արտակարգ ռեժիմով աշխատում են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում, որտեղ քիչ առաջ մի քանի լրագրողների հետ զրուցել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Ներկայացնում ենք նրա խոսքը առանց խմբագրման եւ ամբողջությամբ. “Ըստ էության իրավիճակի մասին խոսելու բան չկա, այն իմ դեմ ուղղված չէր, անգամ իշխանությունների դեմ  չէր, այլ ուղղված էր միայն […]

ԲՀԿ-ի հարցն` ընտրություններից հետո

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե նախագահական քարոզարշավը հիշեցնում է խորհրդային միության ժամանակները: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեսակետը, որ դահլիճային քարոզարշավը սխալ է, Աբրահամյանն ասաց. ”Դահլիճային հանդիպումներն արդյունավետ են և հնարավորություն են տալիս մարդկանց հարցեր ուղղել մեր թեկնածուին, և ստանալ պարզաբանումներ, ինչը ընտրոքղի համար շատ […]

Արքայազնը երթեւեկել է մետրոյով /ֆոտո/

Կարծում եք մետրոն թագավորական տրանսպո՞րտ չէ: Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը եւ դքսուհի Կամիլլան հակառակն են ապացուցում: Նրանք երթեւեկել են մետրոյով` այդ կերպ նշելով Մեծ Բրիտանիայում տրանսպորտային այդ միջոցի 150-ամյակը:  Միապետական զույգը սովորական մարդկանց նման տոմս է գնել: Նրանք երթեւեկել են մի քանի կայարաններ եւ կարծես թե հաճույք են ստացել իրենց “հերոսական արարքից”: Պապարացցիներն, ինչպես միշտ, […]

Թիրախը Բագրատյանն է /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց ”Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հանդիպումն իր համախոհների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Սոս Գիմիշյանը, Մարինե Պետրոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Տիգրան Պասկևիչյանը: Նշենք, որ յուրաքանչյուր ամսի մեկին Բագրատյանը հանդիպում է իր համախոհների հետ:Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով պայմանավորված, թեեւ թեկնածուն քարոզարշավ չի արել այսօր, բայց այս հանդիպումը […]

Աշխատանքային խորհրդակցություն ԱԺ-ում

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա […]

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը, որը  տեղի է ունեցել երեկ Երևանում: “Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած […]

”Ժողովուրդի” ծննդյան նվերը` ԴԱՀԿ

Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ՚” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել ՙԺողովուրդ՚ թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված