11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Ապահով Հայաստանում` Գյումրին կդառնա մշակութային կենտրոն /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Գյումրից միշտ ինքը երկու լավ բան է տանում` լավատեսություն եւ նոր հումոր:Իսկ խոսելով ապահով Հայաստանի մասին` Սերժ Սարգսյանը խոստացավ վերադարձնել Գյումրիի նախկին մշակութային փառքը։“Չհիշել այն հսկաներին, այն սյուներին, որոնց ծնել եւ մեծացրել է Գյումրին… Հավատում եմ Գյումրու նոր ոսկեդարին”,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը այնուհետ […]

Ճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում […]

Կնոջ քայլվածքից կարելի է հասկանալ` որքանով է նա պատրաստ սեքսով զբաղվել

Սեքսուալ բժշկության ամերիկյան ամսագիրը հրապարակել է մի հետազոտություն, ըստ որի` կանանց քայլվածքից կարելի է հասկանալ, թե որքանով են նրանք պատրաստ սեքսով զբաղվել: Լավ նշան է համարվում, եթե քայլվածքը աշխույժ է, բայց  միաժամանակ սահուն` առանց կտրուկ շարժումների: Վատ է, եթե կինը քայլում է ալարելով, կարծես թե` հարկադրաբար, ինչը հոգեկան վատ վիճակի մասին է վկայում: Այդ դեպքում` […]

Տեղումներ կլինեն

Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Հրդեհ “Մայամի” ռեստորանային համալիրում

Փետրվարի 9-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում` “Մայամի” ռեստորանային համալիրում:  Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրշեջ – փրկարարները հյուրանոցից դուրս են բերել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Բոդուլ Լաքշմանին (ծնվ.1987 թվ.)և Վասուդ Դևին :Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 14.51-ին: Այրվել […]

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Փետրվարի 8-ին Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ՝ Հեյդի Տալյավինիի գլխավորությամբ:   Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը նշել է, որ ընտրությունները արդեն  կարելի է համարել ձախողված, քանի որ ընտրական ցուցակների անճշտությունների և դրա հետ կապված պետականորեն կազմակերպված լայնածավալ  ընտրակեղծարարության խնդիրները չեն լուծվել, […]

ԱԱԾ-ն հետքի վրա՞ է

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավա­րական գործողությունների արդյունքների,  մասնավորապես, ձեռք բերված ցուց­մունք­ների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վեր­լուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցա­գործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:   Մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում […]

Ոստիկանության հայտարարությունը

Տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությանը ըստ գտնվելու վայրի մասնակցելու համար այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 11-ին: Այդ առիթով […]

Նալբանդյանը կայցելի Վրաստան

Փետրվարի 11-13-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան, որտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների համաժողովին: Այցելության առաջին օրը տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները՝ նվիրված երկկողմ օրակարգային հարցերի քննարկմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի