18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կնոջ քայլվածքից կարելի է հասկանալ` որքանով է նա պատրաստ սեքսով զբաղվել

Սեքսուալ բժշկության ամերիկյան ամսագիրը հրապարակել է մի հետազոտություն, ըստ որի` կանանց քայլվածքից կարելի է հասկանալ, թե որքանով են նրանք պատրաստ սեքսով զբաղվել:

Լավ նշան է համարվում, եթե քայլվածքը աշխույժ է, բայց  միաժամանակ սահուն` առանց կտրուկ շարժումների: Վատ է, եթե կինը քայլում է ալարելով, կարծես թե` հարկադրաբար, ինչը հոգեկան վատ վիճակի մասին է վկայում: Այդ դեպքում` կինը չի կարող մտածել սեքսի մասին:

Կանանց խորհուրդ է տրվում հիշել  հետեւյալ 3 կետերը. 1.Եթե դուք թեթեւ եւ բնական քայլվածք ունեք, դա հրաշալի է: Իսկ եթե մի կերպ եք շարժվում, տղամարդկանց վրա հույս մի դրեք: 2. Կոնքամասի լարված մկանները կարող են վկայել հոգեկան-սեքսուալ խանգարումների կամ տրավմաների մասին: Որքան շատ են շարժվում կնոջ կոնքերը, այնքան ավելի լավ, քանի որ “թռչող” քայլվածքն է հենց վկայում բավարարված անձնական կյանքի մասին: 3. Վստահ քայլվածքը սեքսուալ ոլորտում անմիջական լինելու նշան է: Եթե կինը մեծ քայլեր է անում եւ թափահարում ձեռքերը, ապա դա հենց այն է, ինչ պետք է տղամարդուն: Բայց կարող է պատահել նաեւ այնպես, որ կինը ոտքը ջարդելուց հետո քայլի նման քայլվածքով, քանի դեռ չի ապաքինվել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ