Ապահով Հայաստանում` Գյումրին կդառնա մշակութային կենտրոն /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Գյումրից միշտ ինքը երկու լավ բան է տանում` լավատեսություն եւ նոր հումոր:Իսկ խոսելով ապահով Հայաստանի մասին` Սերժ Սարգսյանը խոստացավ վերադարձնել Գյումրիի նախկին մշակութային փառքը։“Չհիշել այն հսկաներին, այն սյուներին, որոնց ծնել եւ մեծացրել է Գյումրին… Հավատում եմ Գյումրու նոր ոսկեդարին”,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը այնուհետ ներկայացրեց “Դեպի ապահով Հայաստան” նախընտրական ծրագրի դրույթները:Ըստ նրա միայն համալիր միջոցառումներով կարելի է լուծել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի զարգացման հարցերը, որը տուժել է 1988-ի երկրաշարժից: Իսկ Սերժ Սարգսյանի մոտ ամեն անգամ երկակի զգացումներ են լինու
“Աջակցության միջոցառումները պետք է համալիր բնույթ կրեն: Մարդուն տալով նույնիսկ ամենահարմարավետ տունը, բայց չտալով աշխատանք, մենք չենք լուծում քաղաքի զարգացման հարցը: Ուստի մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի ստեղծենք անհրաժեշտ քանակի աշխատատեղեր: Ես հավատում եմ, որ մոտակա 5 տարում մենք կհասնենք որոշակի արդյունքների այդ ճանապարհին”,-ասաց նա:
Նախագահի թեկնածուն վերջում գյումրեցիներին խնդրեց օգնել իրեն` իրականություն դարձնելու ապահով Հայաստանի ծրագիրը: Իսկ օգնությունը կլինի միայն քվեարկությամբ եւ բարձր մակարդակի ընտրություն անցկացնելով: