08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 28, 2013

Նիկոլը` ՀԱԿ-ից դուրս

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նիստ է գումարել, որին, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով` չի մասնակցել խմբակցույթան անդամ Նիկոլ Փաշինյանը: Վերջին շրջանում, տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը ՀԱԿ խմբակցությունից դուրս է գործում: Մասնավորապես ԱԺ այս քառօրյայի մեկնարկին ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե խմբակցությունը բոյկոտում է այս քառօրյան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր նիստերին, թեեւ պատգամավորը […]

Աբովյանում ”Ժառանգության” թվերի պատճառը ԲՀԿ-ն է/վիդեո, ֆոտո/

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Նախ նա շրջեց քաղաքում, այցելեց տոնավաճառ: Այստեղ Հովհաննիսյանին մոտեցավ մի տղամարդ, ով կատակեց. ”Բանկում փող ունեմ, դասավորի ստանամ, մագարիչ կանեմ”: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին: Նախքան Րաֆֆու ելույթը ներկաներին ողջունեց ”Ժառանգության” անդամ Արման Մուշեղյանը: ”Եթե ԲՀԿ-ը չեզոք դիրք չգրավեր, միգուցե և […]

Տնտեսական աճից` “տռասաներ”

Կառավարության այսօրվա` փետրվարի 28-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարաձավ տնտեսական աճին: Վերջինս հղում անելով Ազգային վիճակագրական ծառայութան  տվյալներին` նշեց, որ ըստ 2012 թ. ցուցանիշների ՝ ՀՆԱ աճը կազմել է 7.2%: “Հանրապետության նախագահը մեր առջեւ դրել էր 7տոկոսանոց թիրախ, որը մենք ձեզ հետ իրականացրել ենք: Միեւնույն ժամանակ այս բարձր ձողանիշը, որ միասին կարողացել ենք հաղթահարել, 2013 […]

ԱՄԷ-ում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը /ֆոտո/

Դուբայում աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցն է բացվել “JW Marriott Marquis” անվամբ, որի սեփականատերը “Emirates Group” հոլդինգն է:  Հյուրանոցը կազմված է երկու 72 հարկանի 355 մետրանոց աշտարակներից: Ունի 1608 համար, 3000 հոգու համար նախատեսված ռեստորաններ, սրճարաններ, լողավազանով սպա-սրահներ եւ ֆիտնես ակումբ:  Աշտարակներից մեկը պաշտոնապես գործում է փետրվարի 27-ից, երկրորդը կաշխատի 2014 թվականից:Ենթադրվում է, որ այնտեղ կկատարվեն ցուցահանդեսներ […]

ՄԻՊ-ը` փոխվարչապետին

Հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու իրավունքի լիարժեք լուծման համար Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:           “Մեծարգո պարոն Գեւորգյան,  Սույն թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում ստացված մի շարք ահազանգերով ստացված տեղեկությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից անցկացված […]

Գյուղնախարարը դարձյալ իր “ամպլուայի” մեջ է

Կառավարությունը այս տարի էլ շարունակելու է գյուղատնտեսական վարկերի, ազոտական պարարտանյութերի և դիզվառելիքի տրամադրումը`շուկայականից ցածր գներով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց գյուղատնտեսությոն նախարար Սերգո Կարապետյանը: Իսկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարը խոսեց ոլորտի ձեռքբերումների ու կատարված աշխատանքների մասին: Ըստ նախարարի` գյուղատնտեսական վարկերից օգտվել են 43 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ, տրամադրվել է 32 միլիարդ դրամից ավելի […]

ԿԸՀ-ն որոշեց

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում  ընտրել է նաեւ Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական […]

ԲՀԿ-ն վերապահում ունի ԱԺ արտահերթ ընտրությունների առնչությամբ

ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակի քննարկումներին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը տրամաբանական համարեց, որ ԲՀԿ-ն այսօր չի մասնակցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը: Նա նշեց, որ լրատվամիջոցներից է ծանոթացել կողմերի առաջարկներին եւ ասաց, որ ԱԺ նախագահն […]

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է հաստատվել Թուրքիայում

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է մշտական բնակություն հաստատել Թուրքիայում: Այդ մասին Այլիսլին հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին:  “Իմ ստեղծագործություններն այլեւս չեն տպագրվում, պիեսները չեն բեմադրվում, իմ հետագա կյանքն այստեղ անհնարին է դառնում: Ես որոշել եմ լքել հայրենիքս եւ հաստատվել եղբայրական Թուրքիայում, կարծում եմ` միայն այնտեղ կարող եմ ինձ հարմարավետ զգալ, սակայն դրա համար հարկավոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի