25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլը` ՀԱԿ-ից դուրս

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նիստ է գումարել, որին, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով` չի մասնակցել խմբակցույթան անդամ Նիկոլ Փաշինյանը: Վերջին շրջանում, տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը ՀԱԿ խմբակցությունից դուրս է գործում:

Մասնավորապես ԱԺ այս քառօրյայի մեկնարկին ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե խմբակցությունը բոյկոտում է այս քառօրյան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր նիստերին, թեեւ պատգամավորը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու բոլոր օրինագծերին` որպես քաղաքական դիրքորոշման արտահայտություն:

Ստացվում է, Նիկոլ Փաշինյանը չի ենթարկվում խմբակցության որոշումներին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Պատգամավորի աշխատասենյակի դռները կողպած էին:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ